Ձյուդոյի հավաքականը մասնակցեց «Մեծ սաղավարտի» հերթական խաղարկությանը
ՍՊՈՐՏՁյուդոյի մեծահասակների հավաքականը, գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի գլխավորությամբ, մասնակցեց Եկատերինբուրգ քաղաքում կայացած «Մեծ սաղավարտ» միջազգային վարկանիշային մրցաշարին:
Մրցաշարին մասնակցում էին 36 երկրի 286 մարզիկ: Հավաքականի անդամ, 81 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Չափարյանը գրավեց 7-րդ տեղը և բարելավեց իր դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում` զբաղեցնելով 57-րդ հորիզոնականը: 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանն այս անգամ չկարողացավ շարունակել պայքարը` զիջելով մրցակցին հենց առաջին գոտեմարտում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



