Խորհուրդներ նորաթուխ մայրիկներին. ինչպե՞ս ազատվել ավելորդ քաշից ծննդաբերությունից հետո
ԼԱՅՖPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում խորհուրդներ նորաթուխ մայրիկներին. ինչպե՞ս ազատվել ավելորդ քաշից ծննդաբերությունից հետո
Բորոր կանայք հղիության ընթացքում գիրանում են, իսկ ծննդաբերությունից հետո ցանկանում են նախկին կազմվածքը հետ բերել: Բայց հարց է առաջանում` ինչպե՞ս ծննդաբերությունից հետո վերադարձնել նախկին քաշը և հրաշալի տեսք ունենալ:
Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար կանայք հաշատ հաճախ հետևում են տարբեր սննդակարգերի և դիետաների: Սակայն պետք չէ ընկնել կազմվածքի հետևից և մոռանալ փոքրիկի առողջության մասին, որովհետև փոքրիկի առողջությունը կախված է հենց մայրիկի ճիշտ սննդակարգից:

Նախ և առաջ նշենք, որ նիհարելու մասին պետք է մտածել ծննդաբերությունից 6-8 շաբաթ հետո, իհարկե գինեկոլոգի հետ խորհրդակցելուց հետո` հետծննդաբերական բարդություններից խուսափելու համար:
Սկզբնական շրջանում Ֆիզիկական ծանրաբեռնվածությունները պետք է չափավոր լինեն, որպեսզի կինը չհոգնի, և երեխան չտուժի:
Կերակրող մայրը չպետք է ուտի երկուսի համար, թեև խիստ սահմանափակումներն էլ վնասակար են:

Մեկընդմիշտ բացառեք նիհարեցնող հաբերը և թեյերը, քանի որ դրանք օրգանիզմից դուրս են բերում հեղուկը, ինչև խանգարում է կրծքով նորմալ կերակրելուն:
Օրական պետք է ուտել մինչև 5 անգամ` հնարավորինս բացառելով քաղցրավենիքները և հացամթերքները:

Եև վերջում` կերակրող մայրը պետք է հետևի ջուր խմելու կանոններին` օրական ընդունելով 2-2.5 լ ջուր:
Անի Գևորգյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



