Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 804 վնասված լուսատու:
Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Ապրիլի 22-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 53 փողոց, փողոցի հատված, նրբանցք, 70 բակային տարածք, 3 կամարանցում: Ընթացքի մեջ են 12 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



