Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թո՛ղ մտածեն` իրենք են որոշումներ կայացնողներն այս երկրի մեջ...

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ձևավորվեց մեր խորհրդարանը` նոր Սահմանադրությանը համապատասխան: Այն Սահմանադրության, որով մեր երկրում փոխվում է կառավարման համակարգը: Կիսանախագահական համակարգից անցում է կատարվելու խորհրդարանական համակարգի:
 
Անշուշտ, ժամանակին շատ խոսվեց, թե այն որքանո՞վ է հարմար մեր երկրի պարագայում, որքանո՞վ կխանգարի և որքանո՞վ կնպաստի մեր խնդիրների լուծմանը: Բայց այսօր արդեն Սահմանադրությունն ընդունված է, և հետևում են մնացել բոլոր դեմ կարծիքները: Եվ դրանց անդրադառնալն էլ իմաստ չունի:
 
Չնայած, անկախ Սահմանադրությունից, մեզ համար ակնհայտ էին հատկապես երկու հարց. մենք պատերազմող երկիր ենք, և կարող էր հարկ լինել, որ կայացվի կտրուկ որոշում: Իսկ կառավարման այս նոր համակարգի պարագայում հասկանալի է, պետք է որոշումներն ընդունվեն կոլեգիալ կարգով: Պատերազմի պարագայում դա որքանո՞վ ճիշտ ու որքանո՞վ արդյունավետ կլինի:
 
 
Մեկ այլ հարց` ուզենք, թե չուզենք, այդպես է. խոսքը մեր ժողովրդի հոգեբանական տեսակի մասին է: Մասնագետներն են փաստում` մենք անհատապաշտ ժողովուրդ ենք: Իսկ անհատապաշտական հոգեբանական տիպ ունեցող ժողովուրդները դժվարությամբ են գալիս մեկ հայտարարի ու դժվարությամբ են թիմային որոշում կայացնում:
Ավելին. անգամ սպորտի մեջ է դա երևում. հաջողությունների ենք հասնում նախ և առաջ անհատական խաղերում:
 
 
Հիմա` այս խորհրդարանի մասին: Ինչպես նաև երկրի նախագահը նշեց խորհրդարանի առաջին նիստում ունեցած իր ելույթի մեջ, մեր երկիրն այսուհետ պետք է ընթանա կայացվող կոլեգիալ որոշումների համաձայն: Իսկ երկրի կոլեգիալ որոշում կայացնող բարձրագույն մարմինը Ազգային ժողովն է:
 
 
Դե, լա՛վ. որքան կարող ենք ու որքան կստացվի, թող կայացնենք:
 
Սակայն խորհրդարանի այս մեկ–երկու նիստը, որ տեղի ունեցան, համենայն դեպս, չվկայեցին, որ մենք հակված ենք քաղաքական նոր մշակույթի համաձայն աշխատել: Ինչի վերաբերյալ կրկին լավատես էր երկրի նախագահը: Իր ելույթում ասում էր, որ որդեգրելու ենք քաղաքական նոր մշակույթ, որ այլևս ընդգծված բաժանարար գծեր չեն լինելու մեծամասնության և փոքրամասնության միջև: Կամ որ նույնն է` մեծամասնությունը հաշվի կառնի փոքրամասնության կարծիքը:
 
Սակայն ընդամենը մեկ հարց, որը քննարկվեց այս խորհրդարանում` մշտական հանձնաժողովների թվի և նրանց ձևավորման հարցը, չներշնչեց այդ հույսը: Չտեսանք, որ կառավարման նոր համակարգի պայմաններում, իրոք, տեղի կունենա կոլեգիալ կառավարում և փաքրամասնությունն ու մեծամասնությունը չեն գտնվի խրամատի հակառակ կողմերում: Եվ նրանց միջև տեղի կունենա քաղաքակիրթ ու առողջ խոսակցություն:
 
Կամ որ նույնն է` մեծամասնությունն իր ձեռքը չի հավաքի բոլոր լծակները և փոքրամասնությանն էլ հնարավորություն կտա ոչ երևութական մասնակցություն ունենալ երկրի կառավարման գործում:
 
Համենայն դեպս, հարցը չլուծվեց փոքրամասնության օգտին. լուծարվեց Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը: «Ելք» դաշինքն այլևս մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոն չի ունենա:
 
Խորհրդարանի այս առաջին նիստերի առաջին տպավորությամբ մեկ բան կարող ենք հաստատ ասել` ո՛չ մեր կուսակցություններն են փոխվել իրենց պատկերացումներով, ո՛չ նրանց ցուցակով ընտրված պատգամավորներն են այլ արժեքային համակարգի կրողներ, որ Ազգային Ժողովում էլ այլ քաղաքական մշակույթ ձևավորվի:
 
Ամեն ինչ այնպես է, ինչպես եղել է մշտապես` քաղաքական մեծամասնությունը աներեր իր տեղում է: Փոքրամասնությունն էլ` իր տեղում. իր անհույս ջանքերի մեջ, որ կարող է ինչ–որ չափով իր պատկերացումով առաջ տանել այս երկրի գործերը: Կրկին քաղաքական մենաշնորհը պահպանվում է, և իշխող ուժն է որոշելու` ով որտեղ նստի և ինչպես նստի:
Իսկ թե էքստրեմալ իրավիճակներում կոլեգիալ ղեկավարման մեր մարմինն ինչպե՞ս կգործի ու ինչպե՞ս կկառավարի, մեզ հայտնի չէ: Երևի իրենց` կառավարողներին էլ հայտնի չէ: Նրանց փոխարեն դա կանի նա, ով պետք է անի: Իսկ իրենց կբավարարի անվանումը` իրենք կոլեգիալ կառավարման մարմնի անդամներն են և իրենք են որոշումներ կայացնողներն այս երկրի մեջ:
 
Թո՛ղ այդպես մտածեն…
 
 

Գոհար Սարդարյան

Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր Կամենդատյան