Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նորակոչիկներին կառաջարկեն ծառայել 3 տարի՝ 5 մլն դրամի դիմաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Ես եմ» ծրագիրը:

Նա մանրամասնել է, որ ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:

Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի մոտ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրից մեկում`

1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),

2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),

3. ուսման վարձի փոխհատուցում:

«Երեք նպատակային ծրագրերն էլ միտված են նաև ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն, երկարատև ծրագրերի միջոցով երկրի հետ իր անբաժան կապը խորացնելու խնդրին:

Նպատակային ծրագրերի ուղղությունները, վճարման կարգը, ծրագրից հրաժարվելու կամ դրա մեջ ծառայության կեսից ներգրավվելու մանրամասները, ինչպես նաև ծրագրի նպատակահարմարությունն առհասարակ կդարձվեն հանրային լայն քննարկման առարկա»,- գրել է Հովհաննիսյանը՝ մանրամասնելով՝ նախատեսված է, որ ծրագիրը կլինի այլընտրանքային, և քաղաքացին, չընդգրկվելով դրանում, կարող է ընտրել ներկայումս գործող զորակոչի տարբերակը` անցնելով ժամկետային զինծառայության: Այդուհանդերձ, հաջող ընթացքի պարագայում երեք տարվա ընթացքում առաջարկվող ծառայության ձևը կարող է դառնալ գերակշռողն առաջնագծում:

Ծրագիրը քննարկման համար է։

ՀՀ-ում Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները և մինչև 35 տարեկան առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի`խաղաղ պայմաններում: Այժմ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարի է:

dialogue.am

Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Մակրոննմ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սպիտակ տան մոտ hրաձգnւթյnւն է տեղի ունեցել. երկու մարդ վիրավnրվել է 23-ամյա կինը կտրել է սիրեկանի մատըԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Հորոսկոպի այս նշանները ամռանը մեծ հաջողություն կգտնենՄակրոնի առավոտյան վազքի ժամանակ անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին նրան Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Պետք է մեծ խիզախություն այսպիսի խաղաղություն ունենալու համար․ այսօր Եվրոպան նույնպես պետք է ձեզ ձեռք մեկնի․ Մակրոնը՝ ՓաշինյանինԵրևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվելԵրբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ ՓաշինյանՌուսական «Ковер» հրթիռը կպահպանի Սու-57 կործանիչների «անտեսանելիությունը» Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն ՂևոնդյանԲահրեյնը պաշտպանական բարձր պատրաստվածության մակարդակ է հայտարարելԱրաբական Միացյալ Էմիրությունների ծովային շրջափակումը սկսվել է. Pars TodayԲրազիլիայում միաշարժիչ օդանավը բախվել է բնակելի շենքի. զոհվել է երկու մարդՄարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը (տեսանյութ) Լայպցիգի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդԹուրքիայում ձյուն է տեղացել«Չելսիի» նորեկ Ջեսի Դերին խաղադաշտից միանգամից տեղափոխվել է հիվանդանոց 71-ամյա Դոնատելլա Վերսաչեն երեկույթին ներկայացել է համարձակ մինի զգեստով 19-ամյա երիտասարդը, ում մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել, Երևանում «Mercedes CLS»-ով գերազանցել է արագությունն ու տեսանկարահանել է իր արարքը․ նա դարձել է խոշոր ավտովթшրի մասնակիցԻրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում նավերն ուղեկցող ամերիկյան ռազմանավերի վրա․ ԹրամփՄայիսի 8-ին և 9-ին կհայտարարվի հրադադար․ եթե Ուկրաինան իրականացնի Հաղթանակի օրվա տոնակատարությունները խափանելու ծրագրեր, ՌԴ ԶՈւ-ն կհшրվածի Կիևի կենտրոնին․ ՌԴ ՊՆԱնգլիական Պրեմիեր լիգայում «Նոթինգհեմ Ֆորեսթը» հաղթեց «Չելսիին» Սամվել Կարպետյանի անակնկալ պատասխանը «Ո՞րն է բարեկեցության և անվտանգությանը հասնելու ճանապարհը» հարցինՈւնենք Իրանի հшրձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունք․ ԱՄԷ ԱԳՆ ԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը. Նիկոլ ՓաշինյանԱՄԷ-ի Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հնչել են պшյթյունի ձայներ․ Իրանը հերքում է հшրձակման մասին լուրերըՖուտբոլի լեգենդը հայտնվել է հիվանդանոցում Գոռ Հակոբյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել Մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ հնարավորինս իրազեկեցինք այսօր Համալիրի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ. Մենուա ՍողոմոնյանԹրամփի հիասթափությունն Իրանի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակից հանգեցրել է «Հորմուզյան գամբիտի». AxiosՎերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի․ Նարեկ ԿարապետյանԱՄԷ-ն հայտարարել է իրանական երեք հրթիռների որսման մասին«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզԾանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Նարեկ Գրիգորյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ. Հովհաննես Հովհաննիսյանը՝ փոքր արծաթե մեդալԱղքատության հաղթահարման հիմնադրամի շնորհիվ 6 ամսվա ընթացքում ծայրահեղ աղքատ մարդ չի լինի. Նարեկ Կարապետյանը՝ ԳյումրիումՈչնչшցվել է Ստեփանակերտի՝ Հայոց ցեղաuպանության 100-րդ տարելիցին նվիրված ԶանգակատունըՎերջին մի քանի ժամվա ընթացքում ոչ մի առևտրային նավ չի անցել Հորմուզի նեղուցով. ԻՀՊԿՓրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից ԱՄՆ-ն սկսել է իր զnրքերը Գերմանիայի հարավում գտնվող բազայից դուրս բերելու նախապատրաստական աշխատանքներըՆարեկ Կարապետյանի ելույթը ԱրթիկումԱրագածոտնի մարզում «Mitsubishi Pajero»-ն բшխվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրшվորՄակրոնն այցելեց Ազգային պատկերասրահ Հարգելի' պարոն Մակրոն,հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Իշխան Սաղաթելյան