Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը. ՀՀ օմբուդսմեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը». նման վերնագրով հրապարակում է տպագրել Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական պարբերականի առաջին էջում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական կայքը (www.euro-ombudsman.org/) նույնպես տեղադրել է Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի` սահմանային գոտում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ արված խստորեն դատապարտող հայտարարությունը:
Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի ամսագիրը տարածվում է աշխարհի շուրջ 50 երկրներում և միջազգային տասնյակ իրավապաշտպան կառույցներում, այդ թվում` նաև Ադրբեջանում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



