Մանչեսթրի պայթյունից հետո Լոնդոնում ավելացնում են ոստիկանների թիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄանչեսթրում իրականացված պայթյունից հետո Լոնդոնի իշանությունները կավելացնեն ոստիկանների թիվը քաղաքի փողոցներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ղեկավար Սադիք Հանը:
«Ես մշտական կապ եմ պահպանում Լոնդոնի ոստիկանության հետ, որը վերանայում Է անվտանգության միջոցառումները քաղաքում: Լոնդոնի բնակիչներն այսօր ավելի շատ ոստիկանների կտեսնեն մեր փողոցներում»,- ասված Է քաղաքագլխի հայտարարության մեջ, որը հրապարակված Է Twitter-ի նրա միկրոբլոգում:
Ըստ վերջին տվյալների՝ Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել Է 22 մարդ, վիրավորվել Է 59 հոգի: Անգլիայի Մանչեսթր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում Էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:
Իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



