Հյուսիսային Կորեայում առաջին անգամ օտարերկրյա լրագրողներին թույլ են տվել մետրո այցելել (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿորեայի Աշխատավորական կուսակցության հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Փհենյան են հրավիրվել օտարերկրյա լրագրողներ։
Նրանց թույլատրվել է լուսանկարել աշխարհի ամենափակ երկրներից մեկի այն վայրերը, որոնք մինչ այդ օտարերկրացիների համար «անհասանելի» են եղել։
Մի շարք լրատվամիջոցների լրագրողներ հրապարակել են Փհենյանի մետրոյի լուսանկարները։
itv.com-ի լուսանկարները՝


news.sky.com-ի լուսանկարները՝


today.com կայքը հրապարակել է տեսանյութ, որը կարելի է դիտել՝ սեղմելով այստեղ։
Մինչ այդ լրատվամիջոցները գրել են, որ Հս. Կորեայի իշխանությունները հուսահատորեն փորձում են միջոցներ հայթայթել կուսակցության 70-ամյակը մեծ շուքով նշելու համար։ Երկրի իշխանությունները դիմել են քաղաքացիներին՝ կոչ անելով գումար նվիրաբերել այդ նպատակով։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



