Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սկսվում է Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունը. առաջադրված քրեական գործերի կծիկը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հարցերին պատասխանում է Հիմնադիր Խորհրդարանի անդամ, ԱՍԱԼԱ–ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը

– Պարոն Ենիգոմշյան, ե՞րբ է տեղի ունենալու Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունը:

– Առաջին նիստը նշանակված է առաջիկա ուրբաթ օրը, այս ամսվա 26–ին:

– Իսկ նա ընդունո՞ւմ է մեղադրանքները: Ընդհանրապես ի՞նչ կարծիքի է իրեն վերագրվող մեղադրանքների վերաբերյալ:

– Նա երբեք էլ չի ընդունել մեղադրանքները: Բացարձակապես չի ընդունել: Որքան ես տեղյակ եմ, և վստահ եմ, որ այդպես էլ պետք է եղած լինի, նա ցուցմունք էլ չի տվել:

Եվ այս ամենը նա համարում է խայտառակություն: Համարում է քաղաքական հալածանք և՛ իր պարագայում, և՛ մյուսների պարագայում: Վստահ եմ, որ նա համապատասխան արժանավայել դիրքորոշումով կներկայանա դատարան: Այդ մասին կասկած անգամ չկա:

Միայն այս դատավարությունը չէ, որ սկսվելու է առաջիկայում: Բանն այն է, որ այսպես կոչված «Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ» ձևակերպում են տվել գործին: Հինգ–վեց հոգանոց խումբ է:

Հիշենք, որ 2015 թվականի ապրիլին Ընդդիմադիր Խորհրդարանի հինգ անդամներ ձերբակալվեցին, նրանք կալանավորված մնացին մոտավորապես մեկ ամիս, որից հետո փոխվեց նրանց խափանման միջոցը: Վերջիններիս մեղադրանք էր առաջադրվել, որ, իբր, նախատեսում էին զանգվածային անկարգություններ կազմակերպել ապրիլի 24–ի առիթով: Այս գործը ևս, որը կարճված չէր, միացվեց ներկա գործին, ընդհանրապես` Սասնա Ծռերի գործին:

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է և՛ զենք–զինամթերք ձեռք բերելու, և՛ պետական շենք–շինություններ զավթելու մտադրության մեջ:

Ի դեպ, 2015 թվականի ապրիլի 24–ին զանգվածային անկարգություններ կազմակերպել նախատեսելու մեջ ներգրավված է նաև մեր կողմից շատ սիրված ու հարգված, մեր երիտասարդ ընկերը` Գևորգ Սաֆարյանը: Որն արդեն դատապարտված է երկու տարվա ազատազրկման` դեկտեմբերի 31–ին Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու համար:

Եթե ի մի բերենք, պատկերն այսպիսին է` Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է երկու գործով` զենք–զինամթերք ձեռք բերելու ու պետական շենք–շինություններ գրավելու գործերով: «Ժիրայր Սեֆիլյան և մյուսները»` ևս այդ գործով ու գործի մի մասով: Նաև` Ժիրայր Սեֆիլյանը 2015–ի ապրիլի գործով: Եվ Գևորգ Սաֆարյանը միայն 2015–ի ապրիլի գործով:

Փաստորեն այսպիսի մի խճճված գործ է: Եվ լինելու է, ըստ իս, խճճված էլ դատավարություն: Ընդ որում` բոլոր մեղադրանքներն էլ կեղծ են ու թխված:

Սպասենք ու տեսնենք, թե ինչպիսի ընթացք է ունենալու այս ամենը:

– Իսկ ինչպե՞ս է Ժիրայր Սեֆիլյանի տրամադրությունը:

– Սեֆիլյանի հետ ոչ ոք չունի շփման հնարավորություն, բացի իր պաշտպաններից ու, բնականաբար, քրեակատարողական հիմնարկների աշխատողներից: Եվ մեր տեղեկությունները նրա վերաբերյալ բացառապես պաշտպաններից են: Ասում են, որ մշտապես բարձր տրամադրություն ունի: Վճռական է, ինքնավստահ: Ինչպես բոլորը գիտեն ու ճանաչել են նրան:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Հատուկ պատիժ՝ ընտրակաշառք վերցնողներինԿամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՈսկին էժանացել է ԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի