Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էդմոն Մարուքյանի կարծիքով ՀՀԿ–ն շարունակում է միահեծան և անկոմպրոմիս վարքագիծ դրսևորել . «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով նախորդ գումարման ԱԺ–ում հինգ տարի եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 6–րդ գումարման նույն հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Աշոտյանի մասին ասել էր, որ իր կարծիքով Աշոտյանի կերպարն այդ պաշտոնի համար անհամատեղելի է: Եվ որպես կերպարի ու պաշտոնի անհամատեղելիության հիմնավորում նշել էր, որ իր մտահոգության պատճառը քաղաքական ընդդիմախոսների հանդեպ նրա ունեցած անհանդուրժողական վերաբերմունքն է:

Մարուքյանը Աշոտյանին համեմատելով նախորդ գումարման ԱԺ նույն հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ, ով ներկայում նշանակվել է ՊՆ փոխնախարարի պաշտոնում, ասել էր նաև, որ Զաքարյանի գլխավորած հանձնաժողովում աշխատելը բավականին հեշտ և արդյունավետ է եղել և կուսակցական տարաձայնություններն ամենևին չեն խանգարել անկոնֆլիկտ աշխատելու համար:

«Այն ժամանակ շատ հանգիստ աշխատել ենք, բայց արդյոք մեզ հաջողվելո՞ւ է այս անգամ էլ նույն ձևով աշխատել ձեզ հետ: Ես խորը մտահոգություններ և կասկածներ ունեմ, որ դուք կկարողանաք այդ հանձնաժողովը ղեկավարել: Եվ ես չէի ուզենա, որ հանձնաժողովը ձախողի խորհրդարանի դիվանագիտության այդ հատվածը»,– պատգամավորն ասել էր Աշոտյանին ԱԺ նիստի ժամանակ:

Ու թեև ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկության ժամանակ Արտաքին հանաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արմեն Աշոտյանն ընտվեց, բայց քվեարկության արդյունքները՝ 56 կողմ, 36 դեմ, ցույց տվեցին, որ միայն Մարուքյանը չէր, որ նման մտահոգություններ ուներ կերպարի ու պաշտոնի համատեղելիության առումով:

Ինչևէ, այս պահին ունենք այն, ինչ ունենք, բայց Մարուքյանի մտահոգություններն այսքանով չեն սահմանափակվում: Համեմատելով ԱԺ–ի նախորդ ու ներկա գումարումների ժամանակ ձևավորված ընդհանուր մթնոլորտը, «Փաստի» հետ զրույցում Մարուքյանը նշեց, որ հանձնաժողովների կրճատումը, նշանակում է, որ իշխանությունների համար մարդու իրավունքները որևէ կարևորություն չունեն:

«Փաստորեն ՀՀԿ–ն փակեց ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովը: Սա է մեր քաղաքական գնահատականը: Երկրորդ մտահոգությունն այն է, որ ՀՀԿ–ն ամեն ինչ արեց, որ որևէ հանձնաժողով չհասնի ընդդիմադիր դաշտին: Մենք պատրաստ էինք պատշաճ և բարեխղճորեն ստանձնել այդ պատասխանատվությունը, բայց իրենց պահվածքն այն էր, որ ոչինչ չհասնի «Ելք» դաշինքին»,– ասաց Է. Մարուքյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ հույս ուներ, որ այս գումարման ԱԺ պատգամավորների գործելաոճը մի փոքր այլ կլինի, սակայն երկու–երեք օրերի ընթացքում հասցրել է համոզվել, որ ՀՀԿ–ն շարունակում է նույն ոճով աշխատել:

«ՀՀԿ–ն շարունակում է նախկինի նման միահեծան և անկոմպրոմիս վարքագիծ դրսևորել: Եվ ԱԺ ՀՀԿ խմբակցության պահվածքի տեսանկյունից նախորդ և ներկա գումարումների գործելաոճի մեջ ես ոչ մի տարբերություն չեն տեսնում»,– ասաց Է. Մարուքյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը