Հինգ տարվա ընդմիջումից հետո «Միսս Հայաստան» մրցույթը վերսկսվում է
ԼԱՅՖ2012 թվականից ի վեր՝ Հայաստանում չի անցկացվում «Միսս Հայաստան» մրցույթը։ Հինգ տարի անց, սակայն, հայ աղջիկները կրկին կպայքարեն ամենագեղեցիկի տիտղոսի համար։
«Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը որոշել է վերականգնել մրցույթը։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։
«Միսս Հայաստան» հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» մրցույթներում հաղթող դարձած Գոհար Հարությունյանի նախաձեռնությամբ նոր կազմկոմիտե է հավաքվել, կապեր են հաստատվել ՀՀ Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների հետ, որպեսզի կրկին անցկացվի համահայկական մրցույթը։
Մրցույթի վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ, իսկ առայժմ առաջարկում ենք ծանոթանալ բոլոր ժամանակների «Միսս Հայաստան»-ներին ահա այստեղ։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



