Guardian-ը պատմել Է Facebook-ում գրաքննության կանոնների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանական The Guardian թերթը պատմել Է օգտատերերի Էջերի արդիականացման վերաբերյալ Facebook-ի ներքին կանոնների մասին: Հրատարակությունն ուսումնասիրել Է 100-ից ավելի հրահանգներ, որոնցում բացատրվում Է, թե ցանցում ինչ սահմանափակումներ պետք Է մտցվեն այնպիսի երեւույթների վերաբերյալ, ինչպիսիք են ատելության հրահրումը, ահաբեկչությունը, պոռնկագրությունը, ռասիզմը եւ մարդակերության քննարկումը:
Մասնավորապես, մոդերատորները պարտավոր են հնարավորինս արագ արգելափակել այն փոստերը, որոնք կոնկրետ սպառնալիքներ են բովանդակում կոնկրետ անձանց նկատմամբ: Այսպես, «գնդակահարել Թրամփին» կոչերը անհրաժեշտ Է հեռացնել, քանի որ նա պետության ղեկավար Է եւ մտնում Է պաշտպանված անձանց թվի մեջ:
Ինչպես հրատարակությանը հայտնել Է ընկերության աշխատակիցներից մեկը, մոդերատորները հաճախ պետք Է հասցնեն որոշում ընդունել 10 վայրկյանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



