Կարմիր բազուկի օգտակար հատկությունները
ՖՈՏՈPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում կարմիր բազուկի օգտակար հատկությունները.
Մարդու սննդակարգում շատ կարևոր տեղ է զբաղեցնում կարմիր բազուկը, որն օգտակար է շնորհիվ իր հանքային աղերի և սննդային բջջանյութի:
Կարմիր բազուկը պարունակում է եզակի նյութ՝ բեթաին, որն օրգանիզմի նյութափոխանակությունը լավացնող հատկություն ունի։

Բազուկի մեջ պարունակվող կալիումը և կալցիումը բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա։ Բազուկի ամենակարևոր հատկանիշն այն է, որ նույնիսկ երկար ժամանակ պահելու ընթացքում բազուկը պահպանում է իր օգտակար հատկությունները:

Բազուկի հյութն ունի նաև հակացուցումներ։ Հյութաքամիչով անցկացնելուց հետո այն չի կարելի անմիջապես խմել (կառաջացնի սրտխառնոց, նույնիսկ` փսխում), պետք է որոշ ժամանակ սառնարանի մեջ պահել և հետո խմել` վրան որոշ քանակությամբ ջուր ավելացնելով։

Բացի այդ, բազուկի հյութը չի կարելի խմել ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման, ստամոքսի խոցի, շաքարային դիաբետի դեպքում:
Անի Գևորգյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



