Բրազիլիայում հազարավոր ցուցարարներ են փողոցներ դուրս եկել նախագահի պաշտոնաթողության պահանջով. Globo
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրազիլիայի նախագահ Միշել Տիմերի պաշտոնաթողության պահանջով մայիսի 21-ին ցույցեր են անցկացվել հարավամերիկյան խոշորագույն երկրի 27 տարածաշրջաններից առնվազն 15-ում: Ինչպես հայտնել Է Globo հեռուստաալիքը, բողոքի ակցիաներին մասնակցել են հանրապետության մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ:
Ամենաբազմամարդ հանրահավաքը կայացել Է Բրազիլիայի խոշորագույն քաղաքում՝ Սան Պաուլուում: Կազմակերպիչների տեղեկատվության համաձայն՝ շուրջ 20 հազար մարդ Էր դուրս եկել Պաուլիստի պողոտա՝ այդ գերքաղաքի կենտրոնական մայրուղիներից մեկը: Ցուցարարներից շատերը պլակատներ Էին պարզել նախագահի ուղղակի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու պահանջով:
Ավելի վաղ Բրազիլիայի Գերագույն դատարանը հավանություն Է տվել պետության ղեկավար Միշել Տեմերի նկատմամբ հետաքննություն անցկացնելուն՝ Globo պորտալի հրապարակած ձայնագրությունից հետո պատգամավորներից մեկի հարցապնդման առնչությամբ: Զրույցի ընթացքում Տեմերն իբր կարգադրություն Է անում ավելի քան 630 հազար դոլար վճարել Պատգամավորների պալատի նախկին ղեկավար Էդուարդ Կունիեին Petrobras նավթընկերության շուրջը ծագած կոռուպցիայի գործով «լռության համար»: Տեմերն ինքը հերքում Է իր հասցեին արված մեղադրանքները եւ հայտարարում, որ պաշտոնաթող չի լինի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



