Սուրճը կանանց համար ավելի օգտակար է
ԼԱՅՖՄասնագետները տարբեր հետազոտությունների արդյունքում հաստատել են սուրճի օգտակար հատկությունները: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սթրեսային իրավիճակում սուրճի օգտագործումը բարերար ազդեցություն է ունենում հատկապես մտավոր ունակություններ ունեցող կանանց վրա: Սակայն տղամարդիկ, ովքեր կդիմեն սուրճի օգնությանը, միայն կդանդաղեցնեն իրենց ուղղեի ակտիվությունը:

Մասնագետները գիտափորձ են անցկացրել, որին մասնակցել են երկու սեռերի ներկայացուցիչները: Հետազոտողները կամավորներին բաժանվել են երկու խմբի. մի խմբին առաջարկել են սովորական, մյուսին` առանց կոֆեինի սուրճ: Սուրճից հետո նրանց առաջարկվել են տարբեր խնդիրներ ու գլուխկոտրուկներ:

Մասնագետները գիտափորձի արդյունքում պարզել են, որ սովորական սուրճ օգտագործած գեղեցիկ սեռի ներկայացուցիչները միջինը 100 վայրկյանով ավելի արագ են լուծել իրենց առաջադրանքները, քան առանց կոֆեինի սուրճ օգատգործողները: Իսկ տղամարդկանց մոտ հակառակ արդյունքն է արձանագրվել` նրանք 20 վայրկյանով ավելի երկար են մտածել խնդիրների վրա եւ նկատելիորեն վատ հիշել տեղեկատվությունը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



