Պուտինը չնախատեսված այցով մեկնելու է Փարիզ. Коммерсант
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չնախատեսված այցով մայիսի 29-ին կմեկնի Ֆրանսիա: Այս մասին հաղորդում է Коммерсант-ը` վկայակոչելով սեփական աղբյուրները Փարիզում և Մոսկվայում:
Ինչպես նշվում է, այցը հնարավորություն կընձեռի ՌԴ ղեկավարին անձամբ ծանոթանալու ԵՄ-ում Ռուսաստանի հիմնական գործընկերներից մեկը համարվող Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Հաղորդվում է, որ ուղևորության առիթը Պետրոս Առաջինի մասին ցուցադրության բացումն է Վերսալում: Կրեմլի աղբյուրը նշել է, որ այցելության օրակարգը հագեցած է լինելու:
Փարիզյան աղբյուրի խոսքով` դժվար է պատկերացնել, որ Պուտինը Ֆրանսիա կմեկներ` նոր նախագահի հետ հանդիպելու և ծանոթանալու համաձայնություն չստանալով:
Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս տեղեկությունը:



