Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փառք Աստծո, դեռեւս չեմ հայտնվել մի շրջապատում, որտեղ կզգամ, որ ես «սեռի մուկ եմ» եւ պետք չեմ. Տաթեւ Հովակիմյան

ԼԱՅՖ


Life.panorama.am-ին դերասանուհի Տաթեւիկ Հովակիմյանը պատմել է առաջիկա աշխատանքներից, կիսվել իր երազանքների մասին եւ անդրադարձել է համարձակ դերասանուհու իր համբավին:

Տաթեւ տեղեկացա, որ մասնակցելու եք ռեժսիոր Սարիկ Անդրեասյանի նոր՝ «Մի երկրաժաշի պատմություն» ֆիլմում, մի փոքր կմանրամասնե՞ք:

- Ֆիլմի հետ կապված շատ մանրամասներ հաղորդելու իրավունքը իրականում չունեմ: Պետք է ասեմ, որ շատ ուրախ եմ, որ քասթինգի արդյուքնում ընտրվեցի եւ պետք է մարմնավորեմ գլխավոր հերոսներից մեկին: Ֆիլմում կնկահարանվեն նաեւ Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը, Վիկտոր Ստեփանյանը, իրենց մասնակցությունը կունենան նաեւ մի շարք ռուսա դերասաններ, օրինակ՝ Կոստանտին Լավրոնենկոն գլխավոր հերոսներից մեկին կմարմնավորի: Նկարահանումները շուտով կսկսվեն, բայց իմ տեսարանները կնկարահանվեն հոկտեմբերի վերջին, նշեմ նաեւ, որ իմ մասնակցությամբ կադրերը պետք է նկարահանվեն Գյումրիում եւ Մոսկվայում: Այս ֆիլմը պատմելու է 1988թ-ի երկրաշարժի մասին, որի արդյուքնում ֆիլմի գլխավոր հերոսները՝ Վիկտորը եւ Լավրոնենկոն ճակատագրական հանդիպում են ունենում, այսինքն՝ այն մարդկային ճակատագրերի մասին է:

Բացի ֆիլմից, առաջիկայում այլ աշխատանքային պլաններ կա՞ն:

- Վերջերս խաղացի Վահե Յանի «Վերադարձ» ֆիլմում, որտեղ փոքրիկ դեր մարմնավորեցի, բայց շատ սիրեցի հերոսուհուս: Բացի այս, շարունակում եմ խաղալ ուսանողական թատրոնում, որտեղից ինստիտուտն ավարտելուց հետո դուրս չեմ եկել, հիմա նաեւ մագիստրատուրայում՝ Հրաչյա Գասպարյանի արվեստանոցում շարունակում եմ կրթությունս, իսկ մնացած ծրարգերը առջեւում պարզ կլինեն:

Գիտեմ, որ երազում եք Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հայտնվելու մասին:

- Այո, մեծ ցանկություն ունեմ հայտնվել դրամատիկ թատրոնում, կարծում եմ եւ հույս ունեմ, որ մի օր կստացվի:

Տաթեւ գիտեմ նաեւ, որ սկզբունք ունեք՝ հեռուստասերիալներում չնկարահանվելու, հետաքրքիր է՝ ինչո՞ւ, որակի խնդի՞ր կա, թե հեռուստադիտողի հետ ամենօրյա հանդիպում չեք ուզում ունենալ:

- Այո, այդ ոլորտից շատ առաջարկներ եմ ունեցել, բայց ինձ չեմ տեսնում հեռուստասերիալներում: Որակային առումով իրավունք չունեմ դատելու, քանի որ դրանցում խաղում են այնպիսի մեծ դերասաններ, որ որակի մասին խոսել չի կարելի: Ավելի շատ չեմ ուզում ամենօրյա հանդիպում ունենալ հեռուստադիտողի հետ եւ մի փոքր այլ կերպ եմ պատկերացնում իմ ճանապարհը այս ասպարեզում: Ուզում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել թատրոնում եւ նկարահանվել գեղարվեստական ֆիլմերում, կամ գոնե 10-15  մասանոց ֆիլմերում: Չեմ ցանկանում, որ իմ նկատմամաբ հետաքրքրությունը կորչի, իսկ ամենօրյա հանդիպումով, ըստ իս, ամենալավ դերասանի նկատամամբ անգամ հետաքրքրությունը կարող է կորել:

Տաթեւ, հեռուստադիտողը Ձեզ բացահայտեց «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմով, եւ դուք կարողացաք ստեղծել մի կարծիք Ձեր մասին, ըստ որի դուք խիստ նպատակասլաց եք եւ մեծ կամքի տեր: Հետաքրքիր է՝ այս պահին ո՞րն է Ձեր նպատակը:

- Միշտ երազել եմ աշխատել ռուսական շուկայի հետ, հիմա նպատակներիցս մեկն է հայտնվել ռուսական թատրոնում, որին ձգտում եմ հասնել այս պահին լեզվական բոլոր խնդիրները հաղթահարելով: Ինձ համար թատրոնը սահմանափակվում է ռուսականով, ինձ համար դա ուրիշ հարթություն է, որին հուսամ կհասնեմ:

Տաթեւ, շատերը ձեզ համարում են մեր օրերի համարձակ դերասնուհիներից մեկը, քանի որ դուք պատրաստ եք օրինակ համբուրվել էկրանների առաջ կամ բաց հագուստով ներկայանալ, գիտեմ նաեւ, որ դուք այդ ամենի մեջ համարձակություն չեք տեսնում: Նկարահանման հետ կապված հատուկ սկզբունքներ ունե՞ք:

- Եթե բաց կամ համբույրի տեսարանը արվում է միայն նրա համար, որ հանդիսատեսը նայի այդ արտադրանքը, դա ինձ համար անհասկանալի է, բայց եթե սցենարային լուծումներով այդ կադրերը պետք են, ուրեմն խնդիր չկա: Ինձ համար համարձակ քայլ չէ դա, եթե որեւէ մեկն աշխատում է հիվանդանոցում սուր վարակիչ հիվանդների հետ, ապա դա իր աշխատանքն է, դրանով նա հերուսություն չի անում, նույն կերպ եւ դերասանի մասնագիտության մեջ, դերասանը պետք է հասկանա, որ նման բոլոր կադրերը մարդու կյանքի մեջ կան, իսկ նա մարդու կյանք է մարմնավորում եւ ցուցադրում:

Հետաքրքիր է՝ Ձեր նման տեսակը տանը կամ շրջապատում խանգարող հանգամանք երբեւէ չի՞ եղել:

- Ընկերներիս շրջապատում, իհարկե, ընդունված եմ, բայց գուցե կա շրջապատ, որտեղ ինձ չեն ընդունում, Փառք Աստծո, դեռեւս չեմ հայտնվել մի շրջապատում, որտեղ կզգամ, որ ես «սեռի մուկ եմ» եւ պետք չեմ, ես շատ լավ եմ հասկանում, թե որտեղ պետք է լինեմ, որտեղ ոչ: Ինչ վերաբերվում է տանը՝ պետք է ասեմ, որ իմ մտքերի առումով հակասություններ լինում են, որոնք երբեք կոնֆլիկտային մակարդակի չեն հասնում, պարզապես ես արվեստի մարդ եմ եւ մի փոքր այլ կերպ եմ մտածում օրինակ քույրիկիս հետ համեմատությամբ:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Լիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցքԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքըԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանՏղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետոԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ․ Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրըԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԼճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրա