Չինաստանում ձերբակալվել են վայրի կապիկների որսորդները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎայրի կապիկների որսի մեջ կասկածվող 2 մարդ ձերբակալվել է հյոսիսչինական Շանսի նահանգում, փոխանցում է «Սինհուան»:
Այս ամիս ավելի վաղ Յունչեն քաղաքի ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Յուանցյու գավառի արագընթաց մայրուղում մեքենա է կանգնեցվել, որը վանդակում գտնվող կապիկի է տեղափոխել:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Հենան նահանգից 2 կասկածյալները եկել են Շանսի՝ «Լիշան» ազգային բնական արգելոց, որտեղ քնեցրել եւ երկաթե վանդակի մեջ են փակել ռեզուս մակակին: Հենան վերադառնալու ճանապարհին նրանց ձերբակալել է ճանապարհային անվտանգության ծառայությունը:
Չինաստանում ռեզուս մակակը երկրորդ մակարդակի պետական պահպանության ներքո է: «Լիշան» արգելոցում հարյուրավոր ռեզուս մակակներ են ապրում:
Կասկածյալները պահվում են հսկողության ներքո ապօրինի որսի եւ արժեքավոր ու անհետացման սպառնալիքի տակ գտնվող վայրի կենդանիների տեղափոխման համար:



