Ամերիկացի զինվորականները 350 «կամիկաձե-անօդաչու» են ստացել Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ կիրառելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Զինուժը համալրվել է թանկարժեք «կամիկաձե-անօդաչուներով», որոնք ամերիկացի հատուկջոկատայինները մտադիր են գործածել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ պայքարում:
Ինչպես տեղեկացնում է Press TV-ն` վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության ոլորտի աղբյուրը, ԱՄՆ-ի հատուկ գործողությունների հրամանատարությունը 325 հատուկ փոքրածավալ հրթիռային համակարգեր է պահանջել ամռանն անցկացվելիք արշավի համար, որոնց մատակարարումն արդեն իրականացվել է:
Հրամանատարության հաղորդման համաձայն` իրենք 350 անօդաչու թռչող սարք են ստացել, որոնք համալրված են տեսախցիկներով և նշանառության GPS նավիգացիոն համակարգով:
Նշվում է, որ անօդաչուն կարող է թռչել 15 րոպե` անցնելով մինչև 160 կմ տարածություն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



