Դոնալդ Թրամփը Եգիպտոս այցելելու հույս ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոս այցելելու հույս ունի: Այս մասին նա հայտարարել է Սաուդյան Արաբիայում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ հանդիպումից հետո:
Reuters-ը հայտնում է, որ Թրամփը բարձր է գնահատել ալ Սիսիի գործունեությունը՝ նշելով, որ Եգիպտոսի անվտանգությունը «շատ բարձր է թվում»: Եգիպտոսի նախագահը Թրամփին «անհնարինը կատարելու ընդունակ յուրահատուկ անհատ» է անվանել:
ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ եգիպտացի գործընկերոջ հետ բանակցությունները շատ կարեւոր էին: Նա արդյունքները դրական է համարել: «Ես կգնամ Եգիպտոս, եւ մենք անպայման առաջիկայում դա օրակարգ կմտցնենք»,- ասել է նա:
Ալ Սիսին հայտարարել է, որ չնայած բարդ հանգամանքներին, ահռելի աշխատանք է կատարվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



