Արտակարգ իրավիճակ ոստիկանության Մաշտոցի բաժնում. հենասյուները փլուզվել են (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում, այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ժամը 10:00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 10/1 հասցեում 1-ին եւ 2-րդ հարկերի միջնամասում գտնվող հենասյուները փլուզվել են եւ կա փլուզման լուրջ վտանգ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված շենքը կարելի է համարել վթարային եւ վտանգավոր: Ամեն պահի հնարավոր է շենքը փլուզվի, քանի որ ներսում՝ գրեթե բոլոր հարկերում, կան մեծ ճաքեր, անգամ լայնությունը հասնում է 5-10 սմ-ի եւ միայն ներսում արված կոսմետիկ «վիրահատությունը» չի լուծում շենքի ամրացման խնդիրը։
Նշված շենքը ծառայում է ոստիկանության Մաշտոցի բաժնին։ Այս շենքում է գտնվում նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական ծառայությունը, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը։



