Ֆրանսիացի ավտոարշավորդը վթարի է ենթարկվել 370 կմ/ժամ արագությամբ
ՎԻԴԵՈ38-ամյա ավտոարշավորդ Սեբաստիեն Բուրդեն ծանր մարմնական վնասվածքներ է ստացել Indycar առաջնության Indy 500 որակավորման ավտոարշավի ժամանակ: Հերթական շրջանը կատարելիս մոտ 370 կմ/ժամ արագությամբ սլացող ֆրանսիացու բոլիդը բախվել է մայրուղու պատնեշին, շրջվել եւ բռնկվել, փոխանցում է Lenta-ն:
Նշվում է, որ վթարից հետո Բուրդեն գիտակցությունը չի կորցրել: Նրա մոտ բազմաթիվ կոտրվածքներ են ախտորոշել: Նրան առաջիկայում կվիրահատեն: Մարզիկի վերականգնման տեւողության մասին չի հաղորդվում:
Indy 500-ը Հյուսիսային Ամերիկայում ամենաճանաչված մրցարշավն է, տեղի կունենա մայիսի 28-ին Ինդիանապոլիսում: Այն անցկացվում է 101-րդ անգամ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



