Թուրքիայում տղամարդը կրակել է սիրուհու ամուսնու գլխին ու մեքենայով անցել նրա վրայով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Այդըն նահանգի Էֆելերի շրջանում 44–ամյա Էրքանը կրակել է իր նախկին սիրուհու ամուսնու գլխին, որից հետո մեքենայով անցել է նրա մարմնի վրայով։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Էրքան Թ.–ն փողոցում մոտեցել է իր նախկին սիրուհի Մահիյեի ամուսնուն եւ վիճաբանության բռնվել։ Վեճը թեժացել է, որի ընթացքում Էրքանը հանել է ատրճանակն ու կրակել նախկին սիրուհու ամուսնու գլխին։ Վերջինս ընկել է գետին, որից հետո Էրքանը նստել է մեքենան ու անցել նրա վրայով։
Արյան մեջ կորած ամուսնուն տեղափոխել են հիվանդանոց, իսկ Էրքանին ոստիկանները ձերբակալել են փախուստի դիմելու ժամանակ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



