ԱՄՆ և Սաուդյան Արաբիան կհամագործակցեն Իրանին հակազդելու հարցում. Թիլերսոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ և Սաուդյան Արաբիան սերտորեն կոորդինացնելու են դիրքորոշումները Իրանի դեմ հակազդեցության ոլորտում: Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ Էր-Ռիյադում Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ-Ջուբեյրի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
«Մենք սերտորեն համագործակցելու ենք Իրանին հակազդելու հարցում, մասնավորապես, ծայրահեղականության և դրա արտահանման, այլ երկրներում Իրանի կողմից ահաբեկիչներին աջակցելու ոլորտում»,- նշել է Թիլերսոնը:
Նա շեշտել է, որ խոսքը հիմնականում Եմենում, Իրաքում և Սիրիայում շիաներին ցուցաբերած աջակցության մասին է:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



