Տղա երեխայով հղիանալն առավել օգտակար է կնոջ օրգանիզմի համար
ՖՈՏՈPast.am-ը ձեր ուշադրությանն է տղա երեխայով հղիանալեու օգտակարությունը.
Գիտնականները բացահայտել են, որ մոր և երեխայի միջև երկկողմանի կապ կա: Այն ժամանակ, երբ երեխային են հասնում թթվածին և սննդանյութեր, դեռ չծնված երեխայի բջիջները շարժվում են հակառակ ուղղությամբ` դեպի մայրը` անցնելով ամբողջ օրգանիզմով, գնում են դեպի ուղեղ: Հատկանշական է, որ այս բացահայտումը վերաբերում է միայն արական սեռին:

Հետազոտության արդյունքում մասնագետները բացահայտել են, որ կանանց երկու երրորդը Y քրոմոսոմի կրող է հանդիսացել, որը միայն տղամարդկանց մոտ կա: Նախորդ հետազոտությունները տղամարդու բջիջներ են հայտնաբերել կանանց արյան մեջ, սրտում, թոքերում, լյարդում և այլ օրգաններում: Այս երևույթն օգտակար է կնոջ առողջության համար:

Հետազոտողների պնդմամբ` տղամարդու ԴՆԹ-ն կարող է կնոջն օգնել պայքարել կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Այն նաև օգտակար է վնասված հյուսվածքները վերկանգնելու համար: Որոշ գիտնականներ կարծում են, որ երեխայի բջջի ազդեցությունը մոր օրգանիզմի վրա կարող է պատասխանել հարցին, թե ինչո՞ւ են կանայք ավելի երկար ապրում, քան տղամարդիկ:
Անի Գևորգյան
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



