Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Զարուհի Բաբայան երգի ստուդիայի» սաները երգչուհու հետ միասին աշխարհին խաղաղության կոչ են անում

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Զարուհի Բաբայնն օրերս զբաղված էր իր համար շատ կարեւոր աշխատանքով: «Զարուհի Բաբայան երգի ստուդիայի» սաները՝ երգչուհու ղեկավարությամբ,  նկարահանում էին իրենց առաջին տեսահոլովակը, որի մանրամասներին տեղեկացել է Life.panorama.am-ը:

«Ինչպես արդեն հայտնի է, իմ երգի ստուդիան արդեն վեց տարի է, ինչ գործում է, սակայն ես ունեի սկզբունք՝ իմ սաները ավելի մաշտաբային նախագծով կներկայանային հանրությանն այն ժամանակ, երբ նրանք որակապես պատրաստ կլինեն դրան: Վերջին երկու տարիների ընթացքում մեր սաներն ավելի հաճախ են մասնակցում մանկական տարբեր համերգների, այսինքն՝ նրանք անընդհատ տարբեր հարթակներում զբաղված են, իսկ ես էլ արդեն կարող եմ ազատ ու վստահ նրանց թողնել, որպեսզի բեմ բարձրանան ու մեր ստուդիան ներկայացնեն իմ ուզածի նման: Տեսահոլովակի համար էլ արդեն պահն հասունացավ ու մենք գնացինք դեպի նոր փուլ մեր համատեղ ստեղծագործական աշխատանքում»,- պատմեց Զարուհի Բաբայանը եւ խոսեց նոր տեսահոլովակի մասին.

«Մենք ընտրեցինք «Խաղաղություն» երգը, որն ունի բավականին լուրջ խորհուրդ եւ հաղորդագրություն: Խաղաղություն, որը հնչում է երեխաների շուրթերից եւ կոչ աշխարհին, որպեսզի դադարեն պատերազմները: Երգի բովանդակության հիմքում ընկած է այն, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել, եթե մեծերն իրենց կողքին լինեն, եթե բոլորը լինեն միասին: Երգի երաժշտության հեղինակն է Գայանե Մկրտչյանը, ով հանրությանը հայտնի չէ, բայց շատ գեղեցիկ է ստեղծագործում, նա այնքան համեստ մարդ է, որ անգամ ամաչում էր իր աշխատանքները ներկայացնել, սակայն մենք շատ ենք հավանել նրա գրած երաժշտությունը: Խոսքերը հեղինակել է Անդրանիկ Գասպարյանն է, ում հետ մեր ստուդիան արդեն տարիներ շարունակ  աշխատում է: Գործիքավորումն իրականացրել շատ տաղանդավոր Վահան Նահապետյանը: Ինչ վերաբերվում է տեսահոլովակին, մենք աշխատեցինք ռեժիսոր Մարիամ Գեւորգյանի հետ: Ինքս չեմ երգում այս աշխատանքում, փոխարենը իմ սաներր կողքին էի՝ ռոյալի առջեւ նստած: Այս տեսահոլովակում եւ ընդհանրապես իմ աշակերտների համար ես հենարան եմ»,- մանրամասնեց ՀՀ Վաստակավոր արտիստուհին:

Տեսահոլովակում նկարահանվել են ստուդիայի աշակերտներից չորսը՝ Նաիրին, Անին, Էլմիրան եւ Ալինան: Զ. Բաբայանի խոսքով՝ տեսահոլովակի նկարահանման ընթացքում երեխաները չեն տրտնջացել, պատրաստակամ են եղել աշխատել այնքան, մինչեւ ցանկալի արդյունքը կստացվեր:

«Այս տեսահոլովակում, համերգային ծրագրից ելնելով, ներկայացան չորս աշակերտներ, սակայն արդեն իսկ պլաններ ունեմ եւս մեկ աշխատանք իրականացնել, որտեղ կներկայանան արդեն ստուդիայի բոլոր սաները»,- հավելեց երգչուհին:

«Խաղաղություն» տեսահոլովակը նվիրված է լինելու Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Պրեմիերան էլ կկայանա մինչեւ հունիսի 1-ը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները