Իրանի նախագահական ընտրությունները երկու ժամով երկարաձգվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ներքին գործերի նախարարությունը մայիսի 19-ին երկու ժամով երկարաձգել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, Իրանի նախագահական ընտրություններից բացի, երկրում ընթանում է նաև քաղաքային և խորհուրդների և խորհրդարանի լրացուցիչ ընտրություններ:
Իրանի ավելի քան 63 հազար ընտրական տեղամասերում քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին, որին մասնակցում է ընտրելու իրավունք ունեցող 56 միլիոն քաղաքացի:
Նախագահի թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, երկրի նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռայիսին, մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախկին նախարար Մոստաֆա Աղա Միրսալիմը եւ արդյունաբերության նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Թաբան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



