Գիտնականներ. Instagram-ն առողջության համար ամենավտանգավոր սոցիալական ցանցն է
ԼԱՅՖԲրիտանացի գիտնականները Instagram-ն անվանել են ամենավտանգավոր սոցիալական ցանցը առողջության համար։
Մի շարք մարդկանց գիտնականները առաջարկել են յուրաքանչյուր սոցիալական ցանց մի քանի բառով նկարագրել՝ մենակություն, դեպրեսիա, տագնապ, ծաղրանք, արտաքին տեսքի ստեղծում։ Յուրաքանչյուրին տվել են 14 հարց։
Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է YouTube, Instagram, Snapchat, Facebook և Twitter։ Ամենադրականը վերաբերվել են YouTube-ին, ապա Twitter-ին և Facebook-ին։
Snapchat և Instagram ամենացածր գնահատական են ստացել։ Ավելին, գիտնականները նշում են, որ 16-24 տարեկան երիտասարդների 91%-ը օգտվում է սոցիալական ցանցից։
«Սոցիալական ցանցը որպես սովորույթ ավելի վտանգավոր է, քան ծխախոտը և ալկոհոլը։ Սոցիալական ցանցը տագնապ, դեպրեսիա, և քնի խանգարում է առաջացնում»,-նշել են գիտնականներն իրենց զեկույցում։



