Քոնոր Մաք Գրեգորը ստորագրել է Ֆլոյդ Մեյվեզերի դեմ մենամարտի պայմանագիրը
ՍՊՈՐՏUFC-ի չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաք Գրեգորը ստորագրել է Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի դեմ մենամարտի պայմանագիրը:
Այս մասին գրում է CNN-ը: «Մաք Գրեգորի կողմը ստորագրել է պայմանագիրը, հիմա սկսում ենք աշխատանքը Մեյվեզերի թիմի հետ»,-ասել է UFC-ի ղեկավար Դուեյն Ուայթը:
Խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաք Գրեգորը բռնցքամարտելու լիցենզիա է ստացել Կալիֆոռնիայում, իսկ Մեյվեզերը հայտարարել էր Կարիերան վերսկսելու մասին: Վերջինս ոչ մի պարտություն չունի պրոֆեսիոնալ ռինգում: 49 մենամարտերից 26-ում Մեյվեզերը հաղթել է մրցակցին նոկաուտով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



