Սթիվեն Հոքինգը բացահայտել Է իր ամենահետաքրքրական գաղտնիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը Reddit-ի ընթերցողների հարցերին պատասխանների ընթացքում հայտնել Է իր ամենահետաքրքրական գաղտնիքն ու ամենասիրած երգը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Independent հրատարակությանը:
«Կանայք պետք Է առեղծված մնան»,-նշել Է գիտնականը այն հարցին ի պատասխան, թե ինչն Է ինքը համարում ամենահետաքրքրական գաղտնիքը:
Գիտնականը նաեւ հայտնել Է, որ իր ամենասիրած ֆիլմը ռեժիսոր Ֆրանսուա Տրուֆոյի «Ժյուլը եւ Ջիմը» (1962 թվական) ֆիլմն Է, իսկ ամենասիրած երգը՝ բրիտանացի երգիչ Ռոդ Սթյուարթի Have I Told You Lately-ն: Հոքինգը նաեւ զվարճալի Է համարել «Մեծ պայթյունի տեսություն» սերիալը:
Բացի այդ, գիտնականը խոսել Է արհեստական ինտելեկտի մասին: Նրա կարծիքով՝ մարդկության համար այն կարող Է մեծ վտանգ ներկայացնել եւ «մարդկանցից մրջյուններ սարքել»:



