Տոտենհեմը 28 տարվա ընթացքում 1-ին անգամ լիգայի արտագնա խաղում հաղթեց 5 գոլի տարբերությամբ
ՍՊՈՐՏ«Տոտենհեմ Հոտսփուրը» ԱՊԼ-ի 34-րդ տուրից հետաձգված խաղում հյուրընկալվելիս 6:1 հաշվով հաղթեց «Լեսթեր Սիթիին»:
Լոնդոնյան թիմի կազմում 4 գոլ հեղինակեց հարձակվող Հարի Քեյնը:
Այս կերպ, «Տոտենհեմը» 1989 թվականից ի վեր առաջին անգամ Անգլիայի առաջնության արտագնա խաղում հաղթեց 5 կամ ավելի գոլի տարբերությամբ:
Վերջին անգամ «Տոտենհեմը» արտագնա խաղում «5+» տարբերությամբ հաղթել էր ավելի քան 28 տարի առաջ՝ «Միլուոլի» հետ խաղում (5:0):
Այս նվաճումը նաև առաջինն է դարձել «Տոտենհեմի» համար ԱՊԼ-ում, քանի որ անգլիական Պրեմիեր-լիգան հիմնվել է 1992 թվականին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



