Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանի Բրիտանական դպրոց»-ը հունիսի 3-ին «Բաց դռներ»-ի օր է հայտարարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 «Հայաստանի Բրիտանական դպրոց»-ը (BISA) պաշտոնապես հայտարարում է ավագ դպրոցի բացման և  2017-2018 ուստարվա ընդունելության  մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, BISA ավագ դպրոցը Փիրսոն միջազգային կրթական համալիրի (Pearson Education) կողմից լիազորված է 13-16 տարեկան աշակերտներին առաջարկել Էդեքսել ակադեմիկական որակավորումները (Edexcel Academic Qualifications) Հայաստանում: Դպրոցում բոլոր առարկաները դասավանդվելու են բրիտանական կրթական ծրագրի համապատասխան:

Շրջանավարտները ստանալու են Ա մակարդակի (Edexcel International Advanced Levels /A-Level/) ավարտական վկայական և հնարավորություն ուսումը շարունակել միջազգային առաջատար համալսարաններում, ինչպիսիք են Օքսֆորդը, Քեմբրիջը, Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL) և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Ինչպես նշում է դպրոցի տնօրենը, «Հայաստանի Բրիտանական դպրոց»-ի  գերնպատակն է կրթությունը Հայաստանում հասցնել միջազգային մրցունակ մակարդակի և ընդլայնել ուսանողների կրթական հնարավորությունները արտասահմանում:

BISA ավագ դպրոցը նախնական մասնագիտական կրթություն ապահովող կարևոր այն օղակն է, որը մեծ դեր է խաղում աշակերտների  մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում: Դպրոցի կրթական հարցերով փորձառու  խորհրդատուները պատրաստ են ուղղորդել արտասահմանում ուսանել ցանկացող աշակերտներին:

Դասընթացներն իրականացվում են անգլերեն լեզվով, օրվա երկրորդ կեսին, ինչը հնարավորություն է տալիս կրթությունը «Հայաստանի Բրիտանական դպրոց»-ում զուգադրել  հանրակրթական դպրոցի հետ: Բացի հիմնական ծրագրից, BISA-ում աշակերտներն անցնելու են նաև TOEFL կամ IELTS անգլերենի և SAT մաթեմատիկայի իմացության քննությունների նախապատրաստական դասընթացներ:

«Հայաստանի Բրիտանական դպրոց»-ում հունիսի 3-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա «Բաց դռներ»-ի օր: Հանդիպման ընթացքում ծնողները և աշակերտները կտեղեկանան դպրոցի ընդհանուր դրույթների, ծրագրերի և ընդունելության կարգի մասին, ինչպես նաև կծանոթանան դպրոցին, կրթական միջավայրին, ուսուցիչների և անձնակազմի հետ:

Ավագ դպրոցի ընդունելությունն արդեն սկսված է, հայտերն ընդունվում են մինչև հունիսի 16-ը:

Բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարում