Բոտոքսն ընդդեմ ալերգիայի
ՖՈՏՈՄասնագետների տարիների ընթացքում անցկացված հետազոտությունը փաստուն էին, որ բոտոքսը չափազանց վտանգավոր է կնոջ առողջության համար:

Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կնճիռների դեմ պայքարի հայտնի նյութ բոտոքսը կիրառության ևս մեկ ոլորտ է գտել: Այն նշանակվում է գլխացավերի, սրտխառնոցի դեմ, իսկ այժմ արդեն կսկսեն նշանակել նաև փոշու նկատմամբ ալերգիայի դեմ: Բոտոքսի գելը, քթի կաթիլների նման տեղային կիրառություն կգտնի:


Բժիշկները հույս ունեն ազատել փոշու նկատմամբ ալերգիայով տառապողներին այնպիսի տհաճ ախտանշաններից, ինչպիսիք են՝ փռշտոցը, հարբուխը, քորն ու աչքերի կարմրությունը: Հետազոտողների խոսքով՝ մեկանգամյա ընդունումը օգնում է ալերգիկ անցանկալի երևույթներից խուսափել 3 ամիս:

Դա հնարվոր է դարձել բոտոքսի մոլեկուլի արդիականացմամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



