«Փող էր պետք, դուրս եկա փողոց». 20-ամյա Դավիթը փողոցում նվագելը մուրացկանություն չի համարում (տեսանյութ)
ՎԻԴԵՈStyle.news.am-ը գրում է.
20-ամյա Դավիթ Դանիելյանն ամեն օր՝ «հենց արեւ չի լինում», գալիս է Հյուսիսային պողոտա՝ նվագելու եւ գումար աշխատելու:
NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդն ասաց, որ գոհ է իր աշխատանքից.
«Ես սա մուրացկանություն չեմ համարում, այլ լուրջ աշխատանք: Փող էր պետք, դուրս եկա փողոց, եւ տեսա, որ եւ ինձ է հաճելի, եւ ժողովրդին»:
Դավիթը չի ժխտում, որ սկզբնական շրջանում կար այն կարծրատիպը, թե փողոցում նվագելը մուրացկանություն է, բայց, ըստ նրա, այժմ նման բան չկա: Երիտասարդը չցանկացավ բացահայտել, թե որքան գումար է վաստակում, միայն ասաց, որ դա բավարարում է իրեն:
Շարունակությունն՝ այստեղ
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



