Թրամփը «վհուկների որս» Է համարել ընտրություններին ՌԴ-ի միջամտության հետաքննությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ընտրություններին ՌԴ-ի ենթադրյալ միջամտության հետաքննության համար հատուկ դատախազի նշանակումը որակել Է «վհուկների որսի» դրսեւորում:
«Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի ժամանակա եւ Օբամայի վարչակազմի աշխատանքի ընթացքում բազմաթիվ անօրինականություններ են կատարվել: Եվ ընդ որում ոչ ոք հատուկ դատախազ չի նշանակել հետաքննության համար»,- մայիսի 18-ին գրել Է նա իր Twitter-ում:
«Ընթանում Է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում քաղաքական գործչի դեմ ուղղված ամենախոշոր «վհուկների որսը»,- հավելել Է նա՝ խոսելով ներկայում իր վարչակազմի շուրջ ստեղծված իրադրության մասին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հատուկ դատախազ Է նշանակել վերջերս ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրարշավին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննության համար: Ինչպես հայտնել են գերատեսչությունում, այդ պաշտոնում նշանակվել Է Ռոբերտ Մյուլլերը, որն ԱՄՆ-ի Հետաքննությունների համապետական բյուրոն գլխավորել Է 2001-ից մինչեւ 2013 թվականը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես պարզաբանել Է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը, անհրաժեշտ Էր անկախ փորձագետ դրսից՝ հետաքննությանը հետեւելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



