Հերթական թուրք լրագրողը դատապարտվել է Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Sözcü պարբերականի գրող Նեջաթի Դողրուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր հոդվածներից մեկով վիրավորելու հիմնավորմամբ դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման:Վկայակոչելով թուրքական CNN Turk լրատվականը, այս մասին Դողրուն գրել է Sözcü-ի իր սյունակում:
Նա պարզաբանել է, որ իր հոդվածում չեն եղել վիրավորական արտահայտություններ, այլ պարզապես եղել են հատվածներ, որոնց միջոցով ինքը նպատակ է ունեցել հասարակության ուշադրությունը հրավիրել կարևոր խնդիրների վրա: Նեջաթի Դողրուն մեղադրել է դատախազին հոդվածը ոչ թե իր ամբողջականությամբ, այլ հատվածաբար սխալ մեկնաբանելու մեջ: Նա հայտնել է նաև, որ դատարանի կողմից արձակած 11 ամիս 20 օր ազատազրկումը կարողացել են փոխել գրավի:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



