Արտաքինիս հետ կապված փոփոխություներն արել եմ բացառապես իմ ցանկություններից ելնելով. Սոնե Սիլվեր
ԼԱՅՖԳաբի Գալոյան, Սոնե Սիլվեր եւ Սյուզան Սեդրակյան. այս անգամ քննադատների թիրախում նշված երեք հայտնի հայուհիներն են: Համացանցում հայտնված հրապարակման համաձայն՝ նրանք չափից ավելի են միմյանց նման, ինչի պատճառը կարող է լինել կամ նույն դիմահարդարի, կամ միեւնույն պլաստիկ վիրաբույժի մոտ այցելելը: Ո՞վ է մյուսին նմանակում, կամ նմանակո՞ւմ են արդյոք՝ վիրտուալ տիրույթում այս հարցերը վերջին օրերն հաճախ կարելի է լսել:
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում խոսել է երգչուհի Սոնե Սիլվերի հետ, ով նախ շեշտեց.
«Ինքս ինձ չեմ նմանեցնում ոչ Գաբիին, ոչ էլ Սյուզանին: Եվ առհասարակ, ես ինչ-որ մեկին նմանվելու խնդիր չունեմ: Ես երբեք չեմ փորձել որեւէ մեկին կրկնօրինակել, ես սիրում լինել օրիգինալ ու չկրկնվող: Երբ արտաքինիս հետ կապված փոփոխություներ եմ արել, ապա դա արել եմ բացառապես իմ ցանկություններից ելնելով, այլ ոչ թե մեկին նմանվելու նպատակով: Մեկը մյուսին նմանակելը բնորոշ է այն աղջիկներին, ովքեր ինքնահաստատված չեն: Պետք չէ քննադատել գեղեցիկը, պետք է պարզապես հիանալ»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



