Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եկատերինբուրգում կորած շան տերերը 7 տարի անց գտել են նրան ականջին արված նշանի միջոցով (լուսանկարներ)

ՖՈՏՈ

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում միջադեպ է տեղի ունեցել, որը հուզել է ոչ միայն քաղաքի բնակիչներին, այլ նաև դրա մասին իմացած համացանցի օգտատերերին: Ռեքս անունով գերմանական հովվաշունը կորել է, իսկ 7 տարի անց կենդանու տերերը ճանաչել են նրան ականջի դրոշմի միջոցով, և կենդանին վերադարձել է տուն:

Kp.ru-ն գրում է, որ Նատալիան և նրա որդի Կոնստանտինը վերցրել են շանը, երբ նա դեռ մեկ ամսական է եղել: Շունը դարձել է ընտանիքի իսկական անդամ. նա շատ հավատարիմ և նվիրված ընկեր է եղել:

«Այսպես էր մինչև այն պահը, երբ նա անհետացավ: Ամենայն հավանականությամբ, նրան առևանգել էին. Ռեքսը ցեղական շուն է: Մենք հայտարարություններ ենք տվել Ռեքսի անհետանալու մասին համացանցում, թերթերում, ռադիոյով և նույնիսկ հեռուստատեսությամբ, սակայն ինքներս էլ ենք փնտրել նրան», - պատմել է Նատալիան:

Կնոջ խոսքով՝ որոնումները չեն պսակվել հաջողությամբ, և իրենք որոշել են նոր շուն չվերցնել: Յոթ տարի անց անծանոթ մի կին թակել է ընտանիքի դուռն ու հայտնել, որ շունը գտնվել է:

Բանն այն է, որ շունը հայտնաբերվել է ընտանիքի տնից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա. որոշ ժամանակ նա ապրել է մթերային խանութի մոտ, որտեղ նրան կերակրել են անցորդները: Ոչ ոք չի իմացել՝ ինչպես է շունը հայտնվել այնտեղ: Ժամանակի ընթացքում շան առողջական վիճակը վատացել է, և նա տեղափոխվել է կենդանիների ապաստարան:

«Շատ խելոք և հանգիստ շուն է: Գտնելուց հետո տարա տուն, կերակրեցի և սկսեցի զննել նրան՝ փորձելով պարզել՝ արդյոք նա վերքեր ունի: Այդ պահին դրոշմ հայտնաբերեցի նրա ականջի վրա. այս նշանները դրվում են բոլոր ցեղական շների վրա», - պատմել է ապաստարանի տեր Մարինան:

Մարինան պատմել է, որ հենց այս դրոշմի շնորհիվ ինքը գտել է գործակալությունը, որի միջոցով վաճառվել է շունը:

«Զանգահարեցի գործակալություն և պարզեցի շան տերերի հասցեն: Գնացի նրանց մոտ, և բացատրեցի, որ գտել եմ շանը: Տան տիրուհին միանգամից հաստատեց, որ իր շունը տարիներ առաջ կորել է», - ասել է Մարինան:

Նշվում է, որ դրանից հետո Ռեքսը վերադարձվել է ընտանիք, և այդ օրը՝ մայիսի ութը, ճանաչվել է նրա երկրորդ ծննդյան տոն:

 
 
 

 

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իրեն այֆոն չառնելու համար 18-ամյա հնդիկն ինքնшuպшն է եղել՝ իր հետ տանելով հորն ու մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 25-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնիՊետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Որքան է Էբոլայի վտանգը ՀայաստանումԴատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումԱդրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Քաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Ամենավտանգավոր օրերն են լինելուTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ ԿուրուլթայԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներ«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին «Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԴեղի կեղծ խմբաքանակ է մտել շուկա. կոչ ենք անում ժամանակավորապես չօգտագործել այս դեղըԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանՎրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը հասել է նվազագույն մակարդակի Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը