ԻՊ անդամը հարձակում է նախապատրաստել Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում հարձակում է նախապատրաստել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
31-ամյա կասկածյալ Ժուադ Ա.-ն ձերբակալվել է դեռևս 2016 թվականի դեկտեմբերին: Նիդերլանդների լրատվամիջոցներում հայտնված տեղեկության համաձայն՝ նախքան ձերբակալումը ոստիկանությունը տևական ժամանակահատված հետևել է Ժուադի գործողություններին, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ նա մի քանի այլ անձանց հետո հարձակում է նախապատրաստում Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա:
ԻՊ անդամի գործով դատարանը որոշում կկայացնի երեք ամսից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



