Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում տարեկան 10-15 երիկամի փոխպատվաստում է արվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանում ամենապահանջվածը երիկամի փոխպատվաստումն է, սակայն առկա է սրտի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, թոքերի փոխպատվաստման կարիք, ինչի ուղղությամբ էլ տարվում են աշխատանքներ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀառողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը` նշելով, որ տարեկան 10-15 երիկամի փոխպատվաստում է կատարվում Հայաստանում, բայց պահանջարկը մի քանի անգամ ավելի է: «Երիկամի կարիք ունեցողները մի քանի անգամ ավելի են` հաշվի առնելով, որ դիալիզի գնացողների թիվը տարեցտարի աճում է: Սա լուրջ բժշկական ուղղություն է, որը պահանջում է լրջագույն կարողություններ ու ֆինանսական միջոցներ, մենք փորձում ենք զարգացնել այդ ուղղությունը մեզ մոտ»,- ասաց փոխնախարարը:

 Նրա խոսքով` ընդունվել է «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքը, որը նախատեսում է դիակային դոնորից օրգան վերցնելու հնարավորությունը: Սակայն օրենքը փաստացի չի գործում, քանի որ դեռևս չեն մշակվել ենթաօրենսդրական ակտերը: «Ներկայում աշխատում ենք ենթաօրենսդրական ակտերի մշակման վրա,  այնուհետև դրանց գործարկման խնդիր կառաջանա, ես վստահ եմ, որ գործարկման ժամանակ էլ որոշ հարցեր առաջ կգան, որոնք անընդհատ ճշգրտումների կպահանջեն, քանի որ ոլորտը բազմաշերտ է»,-ասաց Սերգեյ Խաչատրյանը: Նրա խոսքով` դեռ պետք է հստակեցվի ռեեստրների հարցը, որոնք պետք է տրամադրեն անհրաժեշտ տվյալներ, թե ովքեր են համաձայն, ովքեր ոչ` տրամադրել իրենց օրգանները մահվանից հետո:

Ինչ վերաբերում է Հայաստանում դոնորների պատրաստակամության և մահացած մարդու օրգաններն օգտագործելու խնդրին, ապա Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ այդ ուղղությամբ աշխատելու անհրաժեշտություն կա: «Սա բարոյահոգեբանական խնդիրներ առաջացնող հարց է, մենք սկսելու ենք հանդիպումների, քննարկումների շարքը, որպեսզի բարձրացնենք այդ գործընթացի նկատմամբ վստահությունն ու հիմնավորենք դրա անհրաժեշտությունը»,-նշեց փոխնախարարը: Նա ավելացրեց, որ ողջ դոնորները սահմանափակ են ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, ինչով էլ պայմանավորված է փոխպատվÕ �ստման քանակների նվազ լինելը, քանի որ մինչ այժմ Հայաստանում դիակային դոնորի օրգանների փոխպատվաստում չի կատարվել: «Մահացած մարդու օրգան վերցնելու դեպքում ընտանիքի անդամների թույլտվություն ստանալու անհրաժեշտություն կառաջանա, որի իրականացման մեխանիզմներն էլ դեռ պետք է մշակվեն»,-ավելացրեց Սերգեյ Խաչատրյանը:

 Նա նշեց, որ Հայաստանում դոնորները հիմնակաում փոխպատվաստման կարիք ունեցողների հարազատներն են, քանի որ նրանք գենետիկ կառուցվածքով, մյուս բոլոր պարամետրերով մոտիկ հարազատներն են:

Հայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ խայթում, քան մյուսներինԻրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՕգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետներըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Կինը պատահմամբ կրակել է ամուսնու վրաԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Հայտնի դերասանը մահացել է անհասկանալի հանգամանքներումԳեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին