ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների ձևաչափով անցկացված նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ներգրավման շուրջ կարծիքների փոխանակմանը, շարունակական հանձնառության վերահաստատմանը, ինչպես նաև 2018թ. և դրանից անդին խնդիրների ու պլանավորման ուղենիշների համաձայնեցմանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



