Երևան, 02.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քանի ցարը չի հրամայել...«Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է նախկին ԳԽ պատգամավոր, ԽՍՀՄ այլախոհ Ազատ Արշակյանը

– Պարոն Արշակյան, մեր երկրում ավարտվեց ընտրությունների այս փուլը: Ինչպիսի՞ Հայաստանի կառուցման նախահիմքերը դրվեցին:

– Նախահիմքերը դրվել են 2013 թվականի սեպտեմբերի 3–ին` Եվրասիական տնտեսական միությանը միանալու մեր ստորագրությամբ:

Սակայն մեծ փոփոխություններ տեղի ունեցան այդ կառույցում` ԵՏՄ–ում: Այն ենթարկվեց բանկրոտի` տնտեսական և քաղաքական մեկուսացման պատճառով:

Այսինքն` «Եվրասիական տուն» ծրագիրը, որպես նոր ԽՍՀՄ–ի ստեղծման հիմք, չի կայանում: Որավհետև փող չկա, ռեսուրսներ չկան, և քաղաքական կամք չկա գործընթացը շարունակելու համար:

Այսպես ասած, ճանապարհի կեսին կանգ ենք առել, զրկվել ենք աշխարհի հետ ինքնուրույն շփվելու իրավունքից: Կամ այդ իրավունքը հանձնել ենք Եվրասիական տնտեսական միությանը կամ Մաքսային միությանը կամ ԱՊՀ–ին: Իսկ մեր գործընկերները տնտեսական առումով հիմա շատ ծանր վիճակում են` Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը և Ռուսաստանը: Եվ նրանք չեն կարող մեզ օգնել:

Եվ շարունակվելու է մեր պետության դեգրադացիան:

Այս իշխանությունը ոչ մի ծրագիր չունի: Նրանք ոչինչ անել չեն կարող, քանի դեռ փողը չի գալիս դաշնակից երկրներից: Եվ մեզ մնում է սպասել տնտեսական և սոցիալական վիճակի առավել վատթարացմանը:

– Այդ վատթարացումն ինչպե՞ս կարտահայտվի:

– Արտագաղթը կշարունակվի, աղքատությունը կավելանա:

– Այդ դեպքում Հայաստանից ի՞նչ կմնա:

– Հայաստանից կմնա եվրասիական ռեզերվացիա: Երգի–պարի անսամբլ կունենանք, աղոթավայր կունենանք: Մեր հայրենակիցները կգան և այնտեղ կաղոթեն: Իսկ մենք էլ իրենց համար շաքարով գաթա կթխենք, շաքարաքլոր կպատրաստենք ու կհյուրասիրենք նրանց:

Տուրիզմն այդ ձևով կդրսևորվի: Որովհետև մենք չենք կարող տուրիստական երկիր դառնալ` չունենալով համապատասխան ռեսուրսներ:

– Բա այդ ծրագրե՞րը: Ստեղծվել է Հայաստանի ներդրումների հիմնադրամ, ի վերջո:

– Դրանք ցանկություններ են: Ծրագիր նշանակում է, որ, ասենք, «Ջեներալ էլեկտրիկը» գործարկում է «Հայէլեկտրո» և «Էլեկտրատեխնիկական» գործարանները: Իր համար ինչ–որ անհրաժեշտ բաներ է պատվիրում: Կամ «Մարտին Մարիետա» ֆիրման պատվիրում է ինչ–որ հատուկ կառուցվածքի պահեստամաս իր ավիացիայի կամ էլեկտրաքարշակների համար: «Մերսեդեսը» ռելեների գործարանին պատվիրում է իր մեքենաների լուսային ռելեները: Ահա այս դեպքերում է, որ ներդրումը գալիս է:

Իսկ ընդհանրապես ներդրում ինչպե՞ս պետք է կատարվի, եթե մենք տնտեսական մի կառույցի մեջ ենք, որտեղ առևտուրը խիստ սահմանափակ է: Այսինքն` ի՞նչ պետք է լինի. «Լադա» գործարանը պետք է մեզ դիֆե՞ր պատվիրի, մոտո՞ր պատվիրի, ստարտե՞ր պատվիրի: Կամ` մեր «Մարս» գործարանը ո՞ւմ է սպասարկելու:

Փողը արտադրություն է, ծառայություն է: Թե չէ, փողը մեշոկով բերելու են, որ մենք շաքա՞ր առնենք, կամ` խուրմա՞:

Արտադրությո՛ւն պետք է կազմակերպվի: Իսկ նրանք, որ փող ունեն և կարող են մեր տնտեսությունը վերածնել, իրավունք չունեն դա անելու: Որովհետև կոչվում է եվրաշուկա, կոչվում է Եվրամիություն, կոչվում է ԱՄՆ: Եվ վերջիններս ասում են` ում հետ դաշնակից եք, նրանից էլ փող ստացեք:

– Նշանակում է ներդրումների վերաբերյալ եղած խոսակցությունները բլե՞ֆ են:

– Բլեֆ չեն, բարի ցանկություններ են: Նրանք հույս ուենք, որ Գորկու ավտոմոբիլային գործարանը հեսա կսկսի «Վոլգա» արտադրել, մենք էլ իր համար ստարտեր կարտադրենք: Բայց այդ գործարանը ստարտերն առնում է Գերմանիայից:

– Եթե այս ընտրությունների միջոցով լինեին քաղաքական փոփոխություններ, մենք կարո՞ղ էինք ինչ–որ բան հուսալ:

– Այո՛: Ընդհանրապես մարդն է գլխավորը: Եթե մարդիկ լինեին, որոնք նոր պայմաններ և նոր լուծումներ առաջարկեին, այլ կլիներ իրավիճակը: Որովհետև բոլոր այն խնդիրները, որոնց մասին խոսեցինք, լուծումներ ունեն: Օրինակ՝ պայման դրվեր Ռուսաստանի կամ Մինսկի հետ դաշինքը կնքելիս, որ մեքենաների ստարտերները և լամպերն արտադրվելու են Հայաստանում: Այս դեպքում միայն մենք այդ միությանը կանդամակցենք:

Բայց մերոնք հնազանդ են: Հպատակ են և հնազանդ: Նրանք չեն կարող պայման դնել Բելառուսի կամ Ուզբեկստանի առաջ: Նրանք պայման դնել չգիտեն, նրանք պայման կատարող են:

– Իսկ որտեղի՞ց է գալիս նրանց այդ հնազանդությունը. Հիմքը ո՞րն է:

– Ոչ կոմպետենտությունից: Ոչ կոմպետենտ իշխանություն են: Որակյալ իշխանություն չեն, չեն հասկանում իրենց գործը:

– Այսինքն` մեզ ոչ մի լավ բան չի սպասվում:

– Լավ բան սպասվում է: Եթե ցարը հրամայի, որ Մինսկի գործարանի ստարտերները և լամպերը արտադրվեն Հայաստանում: Քանի չի հրամայել, ոչինչ չենք կարող սպասել:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Եղանակի տեսություն. ինչ եղանակ է սպասվում Կարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը․ Տիգրան Քոչարյան Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար. «Մեր ձևով» շարժում Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է Իշխանությունն արագացնում է Սահմանադրության մշակումը Ասպիրինը քաղցկե՞ղ է առաջացնում«Նիկոլի Հայաստանը», անբարոյականության հակառեկորդներով, ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»․ Աշոտյան Հայաստանին անհրաժեշտ է նոր տեսակի ղեկավար․ Հրայր ԿամենդատյանԵթե այս ընտրություններից հետո փոփոխություն չլինի, բռնաճնշումները կխորանան․ Աննա ԿոստանյանԹոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դեղը, թե՞ հացը, և պետության իրական արժեքը չափվում է հենց այդ ընտրությունը չթույլատրելու կարողությամբ. Շաքե ԻսայանՆորատուսում կրքերը չեն հանդարտվում, ծեծկռտուքից հետո 3 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց, պայքարում են նրանց կյանքի համար2 ամսական երեխա է մահացելԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը Շուկան ողողված է անորակ և ցածրորակ ձվերովԱԹՍ կիրառման տեսական և գործնական դասընթաց. ՀայաՔվեՄտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալՄայրը և երեք երեխաները թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց. մանրամասներTesla-ն ԱՄՆ-ում կհիմնի արևային վահանակների հսկայական արտադրություն Ի՞նչ վիճակում է գտնվում գիտնական ձևավորող համակարգը և ի՞նչ է պետք անել այն փրկելու համար. ՀայաՔվեԿապիկի ծաղիկն արդեն Ռուսաստանում է. ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում նոր վիրուսը«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Մահացել է «Կյանքը գեղեցիկ է» ֆիլմի ռեժիսոր Պյոտր ՄոստովոյըԱյն մասին, թե ինչու արժանապատիվ ապրելու համար մեզ պետք է մշտապես պայքարել, և ինչու է այդ ընտրությունը մեզ համար անխուսափելի. Ավետիք ՉալաբյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի «Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին այս ժամի դրությամբ Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Սուրբ Աստվածածնի բարեխոսության աղոթք Ես չեմ անհանգստանում պատերազմի համար․ Արաղչի Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում Քննարկվել են Ղազախստանի և Հայաստանի համագործակցության հարցերը միջազգային կազմակերպությունների և բազմակողմ ձևաչափերի շրջանակում Թրամփն արձագանքել է տարածաշրջանային պատերազմի վերաբերյալ Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանը Գիտնականները պարզել են գենետիկայի ազդեցությունը երկարակեցության վրա «Յուվենտուսը» և «Ալ-Հիլալը» հետաքրքրված են Բենզեմայի ծառայություններով Իրանի նախագահի գրասենյակը հրապարակել է երկրում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը Քոչարյանը կարող է կանգնեցնել վտանգավոր սցենարը Զգուշացում՝ Արագածոտնի մարզի բնակիչների համար Այսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ն կհարվածի Իրանին 48 ժամվա ընթացքում․ Վուչիչ Ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում. Արամ ՎարդևանյանԱդրբեջանական լրատվամիջոցը հայտնում է Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական հացահատիկի հերթական տարանցման մասին Կիևը մնացել է առանց ջրամատակարարման՝ էներգահամակարգի խափանման պատճառով Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ. եղանակն առաջիկա օրերին Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ին Նոր Գեղիում 30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործման