Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գևորգ Հաճյան. «Մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր ժառանգությանն այնպես, ինչպես զինվորն է պարտական հայրենի հողը պաշտպանել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 21–ին կկայանա Գևորգ Հաճյանի՝ «Ձոն հզոր հայոց բանակին» խորագիրը կրող մենահամերգը, որը նվիրված է մայիսյան հաղթանակներին: Հաճյանին դաշնամուրի և երգեհոնի վրա նվագակցելու է Մադաթ Ավանեսովը: «Փաստը» զրուցել է հայ հոգևոր երգի կրող Գևորգ Հաճյանի հետ:

Գևորգ Հաճյանի ծնողները մուսալեռցի են, գաղթից հետո հաստատվել էին Լիբանանի Անջար քաղաքում, որտեղ ծնվել, մեծացել և սովորել է ապագա երգիչը: Վերջինս բախտ է ունեցել սովորելու Կոմիտասի 5 աշակերտներից մեկի՝ Բարսեղ Կանաչյանի մոտ: Առաջին մենահամերգը տեղի է ունեցել 1992 թ. Անջարում:

– 10 տարի Քուվեյթում ապրելուց հետո կնոջս հետ վերջնականապես որոշեցինք, որ պետք է հաստատվենք Հայաստանում, որովհետև հավերժության դուռն ու բանալին միայն ու միայն հայրենի հողն է՝ Հայաստանը:

– Հայաստան գալու միտքը վա՞ղ տարիքից է Ձեզ հուզել:

– Դեռ մանկությունից մեր դաստիարակության մեջ Հայաստանը զբաղեցրել է կենտրոնական տեղը: Դա դրսևորվել է եկեղեցական կյանքին մեր մասնակցությամբ և առհասարակ հայ լեզվի ու մշակույթի նկատմամբ վերաբերմունքով: Մեծերից մեզ էր փոխանցվել հայրենասիրությունը և Հայաստանում հաստատվելու երազանքը: Պապենական հողերը կորցրած, բռնագաղթված–տեղահանվածի այդ հոգեբանությունը կառչած էր պահում մեզ մեր հայրենի հողին: Եվ երբ մեզ փոքր ժամանակ հարցնում էին, թե մեծանալով ի՞նչ պիտի դառնանք, պատասխանում էինք՝ Հայաստանի զինվոր:

– Երկար տարիներ է Հայաստանում եք բնակվում, բռնագաղթվածի այդ զգացողությունը արդեն անցե՞լ է:

– Այսօր Հայաստանում մենք ունենք մեր տունը, հողի հետ ենք աշխատում: Հողի հետ այդ կապվածությունը շատ ավելի ամուր է, երբ դու հողի հետ կշաղախվես, որովհետև գիտես, որ այդ հողի մեջ սրբագործված են նահատակներ, որոնց շնորհիվ ու փառքով է, որ մենք այսօր անկախություն ունենք և վայելում ենք արարելու ու ստեղծելու այս ազատությունը: Այս արարման ընթացքն է մեզ նոր հավատքով զինում, պատրաստում մեզ, որ ունեցած մեր այս սրբությունը կհավաքի բոլորիս Հայաստանում:

Հայաստանում ես կարծես թե վերագտել եմ պատիվս: Եթե բռնագաղթված ես, բայց կամավոր որոշում ես, որ պետք է վերադառնաս քո հայրենիք, պետք է քո ներդրումով, նվիրումով ու ծառայությամբ կարողանաս ծաղկեցնել այս փոքրիկ հողը:

– Գալով Հայաստան՝ պետության կողմից ինչ–որ աջակցություն ստացե՞լ եք:

– Արդեն 13 տարի է այստեղ ենք և մեր որոշումը անձնական էր, զուտ ընտանեկան: Մենք վստահ էինք մեր ուժերի վրա: Ընկերներս ինձ ասել էին՝ այնպես արեք, որ գնալով Հայաստան բեռ չդառնաք, ընդհակառակը՝ փորձեք Հայաստանի բեռը թեթևացնել: Սակայն իմ ասպարեզում Սփյուռքի, Մշակույթի և Պաշտպանության նախարարությունները մեծ ներդրում են ունեցել:

– Հայաստանում և այլ երկրներում հանդես գալու, հայ և օտարերկրացի հանդիսատեսի առջև երգելու մեջ տարբերություն զգո՞ւմ եք:

– Իմ երգադաշտս հայ հանդիսատեսն է, որովհետև ես երգում եմ մեր ակունքներից ժառանգված երգերը՝ Կոմիտաս, ազգային–հայրենասիրական, աշուղական, գուսանական և հոգևոր երաժշտություն: Համերգային իմ շրջագայությունների ժամանակ ես երգել եմ տարբեր երկրներում: Ազգային անկախության մասին բարձրաձայնելու հնարավորությունը փոքր–ինչ հպարտություն է արթնացնում իմ մեջ: Դրսում երգելիս պետք է ներկայացնեմ այն Հայաստանը, որը մեր երգերում որպես դրախտավայր է ներկայանում: Բոլոր ճիգերը, ներդրումները այն երազային Հայաստանի մասին է, որն ունենք մեր երգերի մեջ և որը ամբողջ հայ ժողովրդի հերոսապատումն է:

Երբ ես երգում եմ այսօրվա ողջ մնացած ակունքների սեփականատիրոջ առջև, իսկ ակունքը հայկական է, սեփականատերն էլ՝ հայ ժողովուրդը, զգացողությունները լրիվ այլ են: Սակայն ես շատ անգամներ հնարավորություն եմ ունեցել երգելու մեր սահմանապահ զինվորների համար: Երբ երգում ես հանդիսատեսի դիմաց, ուրիշ են ապրումները, զգացմունքները, բայց երբ երգում ես այդ հանդիսատեսի ապահովությունը պաշտպանող, այդ պաշտպանությունը իրենց ուսերին վերցրած երիտասարդների դիմաց, դա արդեն բոլորովին այլ է: Հայ զինվորը և՛ երգը վերջնական իմաստավորողն է, և՛ երգի արժեքը ավելի բարձրացնողն է: Երգն ու զենքն այնտեղ ինձ համար միանում են:

– Օտարեկրացիների առջև ելույթ ունենալով, հայկական հոգևոր երգեր երգելով՝ Դուք Ձեզ հայկական մշակույթի կրող, փոխանցող համարո՞ւմ եք: Ո՞րն է ձեր դերը այստեղ:

– Հայ լինելը մեծագույն հպարտություն է: Հայ կոչվելու համար հայելու առջև պետք է տեսնես այն ամբողջ բազմադարյա ավանդը, որը բերվել ու հասցվել է մեզ, պետք է լինես արարող, ստեղծող: Յուրաքանչյուր երգ թելադրում է դառնալ այնպիսին, ինչպիսին երգի խորհուրդն է: Հայկական ստեղծագործություն կատարելիս՝ այդ խորհրդի մեջ դու նախ պետք է քեզ տեսնես, մնաս, ապրես այդ խորհուրդը:

– Պարոն Հաճյան, կարող ենք ասել, այն, որ դուք ծնվել եք Լիբանանում և ընտրել էիք հոգևոր, ազգային երաժշտությունը, ընտրել էիք նաև նրա համա՞ր, որպեսզի կարոտն առ հայրենիք մեղմվեր, թե՞ ձեր բնատուր տաղանդը հենց սերն էր դեպի հայկական, ազգային երաժշտությունը:

– Մանուկ հասակից իմ պատրաստվածությունն ինձ բերեց այն գիտակցության, որ եթե ես ունեմ այդ տաղանդը, շնորհքը, այն պետք է ծառայեցնեմ իմ ազգին: Մենք մեր շրջապատում ունենք հայկական արվեստ, մշակույթ, որը գալիս է նախնիների ավանդություններից, նախնիների թրծված փորձառություններից: Նշանակում է՝ մենք պարտավոր ենք տեր կանգնել այդ ամենին այնպես, ինչպես զինվորն է պարտական հայրենի հողը պաշտպանել:

Որպես հայ երգիչ ես հավատացած եմ, որ իմ պարտավորությունն է մեր մշակութային դաշտը պաշտպանել: Կոմիտաս վարդապետից է դա մեզ կտակվել, հետևաբար մենք իրավունք չունենք կտակվածը ձևափոխելու կամ տեր չկանգնելու:

– Այսօր Հայաստանում ազգային, հոգևոր երգերի պահպանման հետ կապված խնդիրներ կա՞ն:

– Այնպես, ինչպես ընկալում էին հայ հոգևոր երգը սրանից 100 տարի անց, այլևս այդպես չէ: Կա հումքը, կա արժանվույն գնահատողը, բայց և կա ճիշտ հակառակը՝ հարևանցի ապրողը: Սա մեր վերջը չէ: Ծովի մակերեսի պես է, երբեմն այն կբերի փոշի, սակայն ալիքները կգան, կմաքրեն և հաջորդ առավոտ կտեսնես՝ կրկին զուլալ է: Պետք է միշտ այդ ալիքների դեմ պայքարելու կամքը ունենանք և միշտ արժևորենք մնայունը մեր կյանքում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա