Հոնդուրասը սպանությունների քանակով առաջատար է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոնդուրասը սպանությունների քանակով առաջատար է դարձել։
ԱՀԿ-ի տվյալներով, Հոնդուրասում 100 հազար բնակիչներին բաժին է ընկնում 85․7 սպանություն։ Երկրորդ տեղում Սալվադորն է ՝63․2 սպանություն, իսկ երրորդ տեղում Վենեսուելան է՝51․7 սպանություն։
Ամենաբարձր ցուցանիշներով երկրների առաջին տասնյակում Լատինական Ամերիկայի ու Կարիբյան լողավազանի երկրներն են՝ Կոլումբիան, Բելիզը, Գվատեմալան, Ճամայկան, Տրինիդաս-եւ-Տոբագոն, Բրազիլիան ու Դոմինիկյան հանրապետությունը։
Ուշագրավ է, որ առաջատարների ցանկում չկա Մեքսիկան, որտեղ իշխանությունները վաղուց են խիստ պայքար ծավալել բազմաթիվ թմրակարտելների դեմ։ Վերջերս Մեքսիկայի իշխանությունները վրդովվել էին Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի զեկույցից, ըստ որի Մեքսիկայում տարեկան 23 հազար բռնի մահ է գրանցվում, ինչը երկիրը դարնձնում է այս ցուցանիշով երկրորդը Սիրիայից հետո , որտեղ տարեկան 50 հազար սպանություն է կատարվում։



