ԵՄ դեսպանին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ բացատրություն տալու
ԲԼՈԳԱլիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պարզվում է Ժնևյան քննարկումների հերթական հանդիպումը կազմակերպելու նպատակով Հարավային Օսիա ժամանած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերգը, ըստ Վրաստանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշման, ցուցաբերել է, մեղմ ասած, «անհասկանալի և անընդունելի վարք»:
Թբիլիսիի վրդովմունքի պատճառն այն է, որ Զալբերգը նշված այցի ժամանակ շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահ Ա. Բիբիլովին՝ այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հաղորդել են հարավօսական լրատվամիջոցները:
Այդ կապակցությամբ Վրաստանում ԵՄ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ բացատրություն տալու:
Վրաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ կապի մեջ են ԵՄ ղեկավարության հետ, և ակնկալում են Բրյուսելի համապատասխան արձագանքը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



