Վանաձորի եւ Գյումրու սոցիալական հաստատությունների սաները կանցնեն վեբ-ծրագրավորման դասընթացներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորի եւ Գյումրու երկու սոցիալական հաստատությունները հնարավորություն կստանան եռամսյա ժամկետում անվճար մասնակցել վեբ-ծրագրավորման դասընթացների, որոնք իրականացնում է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (ԳՏՏԿ) «ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ և աջակցությամբ: 2017 թվականի մայիսի 10-ից մեկնարկած դասընթացների շարքը նախատեսված է «Վանաձորի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի և Գյումրու «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպության շահառուների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՔՐՈՆԻՄԵՏ» կենտրոնի մամուլի բաժնից, սաները հնարավորություն կունենան ուսումնասիրել HTML/CSS, Photoshop ծրագրերը՝ դասընթացի ավարտին ներկայացնելով ինքնուրույն ստեղծած վեբ-կայքերը:
«ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցում ենք ավելի քան 3 տարի: Հուսով ենք, որ մեր փոխհամագործակցությունը շարունակական բնույթ կկրի և բազում հնարավորություններ կընձեռի երիտասարդներին ավելի լավ ապագա կերտելու և մեծ գիտելիքներ ձեռք բերելու հարցում»- նշել է ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը:
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (ԳՏՏԿ) գիտակրթական հիմնադրամ է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Կենտրոնն իր հիմնադրման օրվանից աշխատում է ապակենտրոնացնել տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան Երևանից Գյումրի՝ հյուսիսային տարածաշրջան` նպաստելով երկրի տնտեսության հզորացմանը և երկրում ՏՏ բնագավառի առաջխաղացմանը: Հիմնադրամն իրականացնում է երկամյա հետբուհական կրթական ծրագիր` Վեբ-տեխնոլոգիաների և Մոբայլ-տեխնոլոգիաների բաժիններում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



