ԱՄՆ-ի Կոնգրեսում պահանջել են հետաքննություն անցկացնել Թրամփի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հսկողության եւ պետական բարեփոխման կոմիտեի, ինչպես նաեւ ստորին պալատի իրավաբանական կոմիտեի բոլոր 33 դեմոկրատները մայիսի 16-ին հանդես են եկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի, արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի եւ Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հետաքննություն վարելու օգտին: Այս մասին ասված Է հրապարակված նամակում, որն ուղարկվել Է երկու կոմիտեների հանրապետական նախագահներին:
Դեմոկրատները նրանց կոչ են արել «անհապաղ հետաքննություն սկսել եւ պարզել, թե Թրամփը եւ նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձինք մասնակցում են արդյոք այն հետաքննությանը խոչընդոտելու դավադրությանը», որն ԱՄՆ-ի Հետաքննությունների համապետական բյուրոն, արդարադատության նախարարությունը եւ Կոնգրեսը վարում են «նրա (Թրամփի) նախագահական ընտրարշավի անդամների եւ ռուս պաշտոնատարների հետ նրանց շփումների նկատմամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



