Երկուսը քաղաքում. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Բոլոր կառավարությունների կազմավորման ժամանակ լրատվամիջոցները հիմնականում կարողանում էին լուրեր հայթայթել ապագա կառավարության կազմի մասին: Համենայն դեպս, հիմնականում ճիշտ տեղեկություններ էին հրապարակվում:
Սակայն այսօր տեղեկատվական սով է: Ոչ ոք ոչինչ չգիտի: Ով ինչ էլ գրում է` ենթադրություններից այն կողմ չի անցնում: Կանխատեսելի է, օրինակ, որ Դաշնակցության երեք նախարարները կմնան իրենց պաշտոններում, երեք ուժայինները` նույնպես:
Այսքանը:
«Փաստի» տեղեկություններով` կառավարության կազմի ձևավորումը չի քննարկվել ու չի քննարկվելու ՀՀԿ վերնախավում:
Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը, առանց երրորդ մարդու, երկուսով քննարկում են այս հարցը: Միմիայն երկուսով:
Եվ մնացած բոլորը, մենք էլ ձեզ հետ միասին, կիմանանք սահմանված ժամկետի վերջին օրը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



