Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մերոնք ցանկացել են «Oca»–ով ոչնչացնել Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթի՞ռը. ադրբեջանական մամուլ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մայիսի 15–ի լույս 16–ի գիշերը Ադրբեջանը նորից կոպտագույն ձևով խախտել էր հրադադարի ռեժիմը: Այս անգամ նրանք կիրառել էին «Սպայկ» տեսակի կառավարվող հրթիռներ և խոցել հայկական «ОСА» զենիթահրթիռային համակարգի լիցքավորող մեքենան: Խոցված տեխնիկայի առումով սա կարելի է համարել անցած տարվա ապրիլից հետո ամենալուրջ սադրանքը: Ընդ որում, ադրբեջանական բոլոր կայքերում նշվել է, որ ոչնչացվել է ամբողջ համակարգը, ներառյալ այն սպասարկող անձնակազմը, որը սովորաբար բաղկացած է լինում 5 հոգուց: Հայկական կողմը, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը` նշելով, որ մարդկային կորուստներ չունենք, իսկ համակարգից խոցվել է միայն լիցքավորող մեքենան:

«ОСА» համակարգերը հակաօդային պաշտպանության համակարգեր են, դրանց միջոցով վերահսկվում է օդային տարածքը: «ОСА»–ն ընդունակ է թիրախները հայտնաբերել մինչև 45 կմ շառավիղով հեռավորության վրա: Իսկ առավելագույն խոցման հեռավորությունը 9–10 կմ է: Մայիսի 15–ին շփման գծի Ֆիզուլի–Խոջավենդ ուղղության վրա մեր ուժերը «ОСА»–ն տեղափոխել են նոր դիրք: Այդ ուղղությամբ մեր ուժերը փորձել են կանխել հնարավոր վտանգները, թե վերահսկել ադրբեջանական ԱԹՍ–ների հնարավոր գործողությունները, «ռազմական գաղտնիք է», մեզ փոխանցեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ Ադրբեջանի ՊՆ–ի` հայկական ուժերը փորձել են վերահսկողության տակ առնել այդտեղի օդային տարածքը: Ուստի «հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով» համակարգը ոչնչացվել է: Սա նրանց պաշտոնական դիրքորոշումն է:

Իսկ ոչ պաշտոնականը շատ ավելի ուշագրավ է:

Բանից պարզվում է, որ մերոնք նպատակ են ունեցել խոցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթիռը:

Այս միտքը ադրբեջանական կողմը հղացել է այն բանից հետո, երբ պարզել են, որ համացանցում կան բազմաթիվ տեսագրություններ, որոնցից պարզ է դառնում, որ «Ղարաբաղի հայ ահաբեկիչները ուշի ուշով հետևում են Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցերին շփման գիծ»:

Ու ահա` այդ տեսագրություններին կից կան մեկնաբանություններ: «Եթե այդ մեկնաբանությունները թարգմանենք ռազմական լեզվի, կնշանակի հետևյալը` Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթիռը չափազանց ցածր է թռչում և հայկական ուժերում առկա С–125 և С–75 ՀՕՊ համակարգերի միջոցով այն խոցել հնարավոր չէ: Մյուս կողմից, անհնարին է կիրառել «Իգլա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, քանի որ դրանց խոցման հեռահարությունը 3–4 կմ է, իսկ օբյեկտը ավելի հեռու է գտնվում»: Այսպիսի խորը վերլուծություն կատարելուց հետո, ադրբեջանական կողմը էլ ավելի խորունկ եզրակացություն է անում: «Այդ իսկ պատճառով հայկական հրամանատարությունը որոշել է շփման գիծ տեղափոխել ավելի հզոր համակարգ` «ОСА» զենիթահրթիռային համակարգը, որը կարող է խոցել մինչև 10 կմ հեռավորության վրա ցածր թռչող թիրախները, դա այն հեռավորությունն է, որի դեպքում ուղղաթիռը կարող է ոչնչացվել»:

Ավելին: «Հիմքեր կան ենթադրելու, որ հենց ահաբեկչություն պատրաստելու նպատակով փորձ է արվել օդային տարածքը հսկողության տակ առնել ավելի մեծ խորության վրա: Սակայն ահաբեկչության փորձը կանխվել է Ադրբեջանի ԶՈւ առաջավոր ստորաբաժանումների կողմից»:

Մեր ՊՆ մամուլի քարտուղարը այս զառանցանքին պատասխանեց շատ հակիրճ. «Նման հիմարությունները մեր մեթոդը չեն: Դա նրանց մեթոդն է: Ահաբեկչություն իրականացնելն ադրբեջանական ձեռագիր է»:

Ի դեպ, և ՀՀ Պն–ն, և Արցախի ՊԲ–ն նախորդ գիշերվա գործողությունների մասին տարածած հաղորդագրության մեջ նշել էին, որ մեր ուժերը ձեռնարկել են պատասխան գործողություններ: Թե խոսքը կոնկրետ ինչ գործողությունների մասին է, ըստ Ա. Հովհաննիսյանի, հրապարակման ենթակա չէ: «Բայց եթե ՊԲ–ն անհրաժեշտ համարի, ապա կցուցադրի իր պատասխան գործողությունները»:

Հուսանք, որ մեր պատասխանն այնքան ուժեղ է եղել, որ դեռ երկար ժամանակ ադրբեջանցիների ուշքը գլուխները չի գա:

Հ.Գ. Բայց ի՜նչ «ահաբեկչություն» է կանխվել: Ափսոս:

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին