Դատավորի ամուսինը 14 հազար դոլարով «Լեքսուս» է գնել. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանի ամուսինը նախորդ տարի 14 հազար ԱՄՆ դոլարով «LEXUS RX 350» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել: Այդ մասին տեղեկանում ենք դատավորի ամուսնու՝ Արմեն Վարդանյանի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Դատավորի ամուսինը բացի նոր ավտոմեքենա գնելու մասին տվյալներից հայտարարագրել է 2 միլիոն 300 հազար դրամ և 15 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:
Նարինե Բարսեղյանը հայտարարագրել է 50 հազար դրամ արժողությամբ արժեթղթեր և 8 միլիոն 778 հազար դրամ տարեկան աշխատավարձ: Նրա դրամական միջոցները 2016 թ. հետյալ պատկերն են ունեցել. տարեսկզբին ունեցել է 14 միլիոն դրամ և 28 հազար ԱՄն դոլար, իսկ տարեսկզբին՝ 16 միլիոն 300 հազար դրամ և 45 հազար ԱՄՆ դոլար:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



